Վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում վաստակածը. նրանք արժանի՞ չէին

ՀՀ անկախության 26 ամյակի առիթով`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիների արժանացրել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նրանց թվում են Արամեն, Մհերը եւ Սիրուշոն: Նշյալ անձանց վաստակավորի կոչումներ շնորհելն այնքան էլ հասարակության համակրանքին չի արժանացել: Ֆեյսբուքում օգտատերերը կիսվել են իրենց կարծիքներով եւ նշել, թե կան արժանի արտիստներ, ովքեր մինչ այս այդ կոչմանը չեն արժանանում: Ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքները ներկայացնում ենք առանց խմբագրման: Տաթեւ Խաչատրյան. «Նախագահականը ոնց որ սոցիալական աջակցության վարչությունից լինի. վաստակավորի կոչումը չունեցողին ա տալիս»: Արամ Մանուկյան. «Կարգին Մկոյին հասնում ա ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը, ափսոս, որ տվողներն են անարժան»: «Ազգային հերոս Էռնեկյան ... երբ խոսքեր չկան , որ կարելիա ներսինդ հանես դուրս»: «Իմ համար ազգային հերոսներ են էն մարդիկ , ովքեր կյանքի ու արյան գնով պահել են էս երկիրը, ովքեր 2016 թվականին 80-ականի զենքերով, լապատկեքով ու իրանց պայթեցնելով կռվեցին, զոհվեցին ու չթողեցին թշնամուն առաջանալ ու կոտորել մարդկանց։ Ռոբերտ Աբաջյանն էլ հերոս, Էռնեկյանն է՞լ»։ Գագիկ Մամուլյան. «Ընկերներիս մեջ ազգային հերոս կա՞, արդագանկեկ, ստապ ա...»: Ստյոպա Սաֆարյան. «Սիրուշոն, Մհերը, Արամեն Հայաստանի վաստակավոր արտիստ... Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակվածը: Այստեղից իմանում ենք, թե երգիչներից ովքեր են շատ վաստակում: Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանի երգարվեստին մատուցած ծառայությունների հետ»: «Ռիտա Սարգսյանը հայտարարում էր, թե չի հարգում այն տղամարդկանց, ովքեր իրենց կնոջ խորհուրդներով ու ցուցումներով են շարժվում: Արդեն ակնհայտ է, որ վաստակավոր կոչումների հարցը ինքն է որոշում, իր ամուսինն էլ հլու-հնազանդ կատարում է: Վերջին տարիներին ռեստորանային ու փոքր բեմերի երգչիստներից-կոմպոզիտորներից վաստակավորի կոչում են ստացել նրանք, ովքեր առաջին տիկնոջը ուղեկցել են խնջույքներում ու հարսանիքներում: Եւ եթե սա է առաջին տիկնոջ ճաշակը, ցավալի է: Եւ եթե առաջին տիկնոջ նախասիրություններով երկրի նախագահը պետք է կոչումներ տա, բազմակի ցավալի է: Իսկ թե Ռիտա Սարգսյանը իր ասածն անող ամուսնուն հարգում է, թե չի հարգում, ինձ թույլ չեմ տա մտնել մատի և մատանու արանքը: Թող իրենք որոշեն»: Արման Մարգարյան. «Շնորհավորում եմ բոլոր նորաստեղծ վաստակավորներին, նրանց մեջ կան իրոք արժանիները, բաաաայց: Օրինակ Տիգրան Համասյանի մասին լսե՞լ եք: Ուրիշ հարց ա, որ իրան պետք չի էդ կոչումը, բայց դե կլկլ երգողները վաստակ ունեն, Համասյանը, որ ամբողջ աշխարհում ա հայտնի՝ չունի»: Ֆեյսբուքյան գրառումները հավաքել է armtimes.com-ը

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am