Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա՛, հե՛նց հիմա․ ամերիկացի դիվանագետ (video)

«Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա՛, հե՛նց հիմա, ո՛չ թե հետո, այս հարցում ձգձգում չպետք է լինի»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացվող լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը՝ անդրադառնալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակին։

«Երկրորդ՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն ու հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, սա շատ հստակ է։ Պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտված չէ, ինչը հրատապություն է հաղորդում տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն ամիսներ առաջ հյուրընկալել էր երկու երկրների արտգործնախարարներին Վաշինգտոնում, պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթներին մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի տեղ հասցվեն այս ուղերձները։ Կարծում եմ՝ սկսում ենք որոշակի տեղաշարժ նկատել, բայց մենք չեն պատրաստվում դադարեցնել մեր ջանքերը»,- հայտարարել է Քիմը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի դադարեցնի ջանքերը, մինչև իսկապես իրական արդյունքներ չտեսնի։

Ամերիկացի դիվանագետն անդրադարձել է օրեր առաջ Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար բեռի մուտքին Արցախ և նշել, որ հաջողվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձնել առաջին բեռնատարի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«Շեշտեմ, որ այո՝ դա ռուսական բեռնատար է եղել, բայց երբ հիմա այս ուղղությամբ երթևեկություն կա, Լաչինի միջանցքով երթևեկությունը, ըստ առկա պայմանավորվածության, պետք է վերականգնվի։ Կարծում եմ՝ մենք բոլորս ողջունում ենք, որ մեկ բեռնատար անցել է Աղդամով, բայց կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ դա բավարար չէ․ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներ կարող են օգտագործվել, բայց Լաչինի միջանցդքը պե՛տք է բացվի։ Սա սակարկման ենթակա չէ»,- շեշտել է Քիմը։

 

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video) «Ալե՛ն, հիմա ինձ ո՞նց զսպեմ, որ քեզ չասեմ էն, ինչին արժանի ես այս տեսանյութի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո Հայտարարել է հրաժարականի մասին Օրը ցերեկով թուրքը մեր կնոջ մատները կտրել է․․․ ու՞մ եք մեղավոր սարքում․ Գառնիկ Դանիելյան (video) Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) Ադրբեջանցին ներխուժել է Հայաստան, կրակել 3 երեխայի մոր վրա․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am