Հայաստանի տնտեսական խնդիրների դառնահամ բաղադրությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջանն ավարտվում է։ Եթե արտաքին պայմաններով թելադրված՝ Հայաստանի տնտեսությունը անցած տարի ու այս տարվա սկզբին երկնիշ թվով աճ էր արձանագրում, ապա նույն արտաքին պայմաններով էլ թելադրված՝ ներկայում խնդիրների առաջ է կանգնել։

Նախորդ տարի մեծ թվով ռուսաստանցիների՝ հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետների ժամանման ու նրանց հետ նաև կապիտալի ներհոսքի արդյունքում Հայաստանում տնտեսական վերելք նկատվեց։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար Հայաստանը դարձավ արևմտյան ապրանքներ՝ մասնավորապես մեքենաներ ու տեխնիկա ձեռք բերելու հիմնական ուղղություններից մեկը։ Բայց անցած տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ դրամական հոսքերից հետո դրսից Հայաստան ուղարկվող գումարները կտրուկ նվազում են։ Հատկապես պակասել են Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ռուբլու փոխարժեքն էականորեն նվազել է, իսկ դրամի փոխարժեքը՝ ամրապնդվել։ Ընդհանուր առմամբ, նվազել է ռուբլով փոխանցումների տեսակարար կշիռը։ Ռուսաստանի այն քաղաքացիների հոսքը, որոնք իրենց միջոցներով տեղափոխվում էին Հայաստան, արդեն կանգնել է։ Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանից դեպի Հայաստան նոր ժամանողներ չկան, ովքեր իրենց հետ կարող են բերել մեծ քանակությամբ արտարժույթ։

Արդյունքում ստացվում է, որ դադարել է անցալ տարվանից սկսված ահռելի կապիտալի հոսքը դեպի Հայաստան, որը պայմանավորված էր մարդկանց տեղաշարժով։ Մյուս կողմից էլ՝ փոխանցումների նվազեցման համար պայմաններ է ստեղծել նաև պատժամիջոցային ռեժիմի վերահսկողությունը՝ փակելով արևմտյան տեխնոլոգիաները Հայաստանի միջոցով Ռուսաստանին տրամադրելու ճանապարհը։ Դրա համար էլ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվելուց խուսափելու համար հայկական բանկերը չեն ընդունում այն փոխանցումները, որոնցով Ռուսաստանը կարող է Հայաստանից արևմտյան առաջատար տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներկրել։ Միաժամանակ, արևմտյան երկրների պատժամիջոցային գործողությունների ճնշման տակ հայկական մի շարք բանկեր կասեցրել են ռուսական որոշ փոխանցումային համակարգերի սպասարկումը (օրինակ՝ Unistream, Мир)։

Ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում անցած տարվանից աշխուժացավ նաև անշարժ գույքի շուկան։ Մեծացավ պահանջարկը, վարձակալության ու բնակարանների գները կտրուկ աճեցին, իսկ շինարարության տեմպերը կտրուկ ավելացան։ Շինարարությունը շարունակում է տնտեսական քարշող ուժի դերակատարություն ունենալ նաև հիմա։ Բայց անշարժ գույքի շուկայի աճը սկսել է նմանվել ուռճացող պղպջակի, քանի որ արդեն իսկ այս ոլորտում գործարքների էական նվազում է նկատվում։ Եթե ռուսաստանցիների ներհոսքը դադարում է կամ նրանք սկսում են հեռանալ, ապա դա էականորեն ազդում է պահանջարկի վրա։ Իսկ այս հանգամանքը շինարարության ոլորտի համար մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս հատկապես հաջորդ տարվա տեսանկյունից, եթե գումարում ենք նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձման նորմն այլևս չի գործելու։

Այս ամենի հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել։ Այդ մարտահրավերների շարքում անհնար է չնկատել ՀՀ պետական պարտքի սրընթաց աճը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «մասնագիտացել» է նորանոր պարտքեր ներգրավելու հարցում։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, պետական պարտքի այս ծավալը համեմատաբար հեշտ է սպասարկել, սակայն երբ դրամն արժեզրկվի, լուրջ խնդիրներ կունենանք այս տեսանկյունից՝ լրացուցիչ միջոցներ ուղղելով պարտքի սպասարկման համար։

Տնտեսության համար խոչընդոտող հանգամանք է նաև գնաճը։ Դրամի արժևորումը ենթադրում է, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանային, սակայն շարունակում են դրանք թանկ վաճառվել, քանի որ մի շարք ներկրողներ ու օլիգարխներ գերշահույթներ են ստանում։

Տարօրինակ է, որ չի նվազում նաև գազի գինը, քանի որ կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին հաշվարկվում է դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ էականորեն նվազել է։ Դրա փոխարեն էականորեն աճում են բենզինի գները։ Իսկ եթե երկրում որոշ էներգակիրների գներն ավելանում են, ապա դա պայմաններ է ստեղծում գնաճային ճնշման ավելացման համար։ Ոլորտի պատասխանատուների այն պարզաբանումներն էլ, թե բենզինի գների բարձրացումը պայմանավորված է Ռուսաստանում այդ ապրանքի գների բարձրացմամբ, հիմնավոր չեն, քանի որ Հայաստանը կարող է բենզին ձեռք բերել նաև այլ երկրներից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am