«Հրապարակ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժգոհություն է հասունացել․ աշխատակիցները նեղսրտել են, որ ընկերությունում տարիներ շարունակ գործող ավանդույթներն ու կարգերը չեն պահպանվում:
Աշխատակիցները մեզ պատմեցին, որ նախկինում «Գազպրոմ»-ում տոնական օրերին, տարեվերջին կամ տարվա ընթացքում այլ առիթներով պարբերաբար ստացել են պարգեւավճարներ, լրավճարներ:
Սակայն արդեն մի քանի տարի է՝ իրավիճակ է փոխվել․ պարգեւավճարներ չեն ստանում, խրախուսական գումարները վերացել են, միակ բացառությունը մնացել է Ամանորի պարգեւը: Չկա նաեւ աշխատավարձերի բարձրացում, ճիշտ հակառակը՝ աշխատավարձերի իջեցում է եղել ինչպես «Գազպրոմ Արմենիա»-ում, այնպես էլ՝ «Երեւանգազ»-ում:
Աշխատակիցները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, պատմում են, որ կոլեկտիվը մտադիր է նամակ հղել Ռուսաստան՝ «Գազպրոմ»-ի գրասենյակ, քանի որ ճշտել են, որ մայր գրասենյակում նախկինում եղած ավանդույթները պահպանվում են` ի տարբերություն Հայաստանի»:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը