Արդարադատության նախարարին փոխարինող են գտել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանին, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին եւ էլի մի քանի պաշտոնյաների Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել աշխատանքից սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո: Մինչեւ հիմա իշխող թիմը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում:

Իշխանական շրջանակներում առկա տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՀՀ արդարադատության նախարարին որպես հավանական փոխարինող թեկնածու քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տարբերակը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետն էլ շուտով լրանում է, եւ նրան նոր աշխատանքի տեղավորելու խնդիրը միանգամից կլուծվի՝ Գրիգոր Մինասյանին փոխարինող նշանակելով: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 540 անգամ
Լրահոս
Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am