Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավոր` «Վիվառո» ընկերությունը խաղամոլություն է զարգացնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ կան, որ ամեն նստաշրջանին տարբեր օրենքներ են բերում՝ իբրեւ թե խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում, սակայն խաղամոլության թվերը մեր երկրում շարունակում են աճել, իսկ խաղամոլության գովազդն ու հնարավորությունը մարդկանց հեռուստաէկրաններից ներս է մտել տներ:

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է շարքային երեւանցու բնակարանում «Վիվառո» ընկերության կողմից առաջարկվող կոնկրետ շահումով խաղերի հնարավորությունը: Այսինքն՝ խաղամոլությունը մարդկանց տներում է խթանվում, ու հետաքրքիր զուգադիպությամբ խթանվում են միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությունը վայելող «Վիվառո» ընկերության առաջարկած խաղերը:

Հեռակառավարման վահանակի միջոցով մտնում ենք հեռուստացույցում առաջարկվող ծրագրերի բաժինը, իջնում ներքեւ, ապա՝ աջ, եւ սեղմում «Վիվառո»-ի առաջարկած պատուհանը. բացվում են խաղեր: Կոնկրետ «Պոկեր»-ը առաջարկվում է դերասան Հովհաննես Ազոյանի դեմքով, մյուսներն այլ լուծումներ ունեն: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է հնարավոր հեռակառավարման վահանակի միջոցով շահումով խաղերը դարձնել հասանելի հենց տնից: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը:

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ԱԺ ամբիոնից խորհուրդ էր տալիս, որ կարելի է այդ ժամանակը օգտագործել՝ համացանցում ինչ-որ բան սովորելով, գիրք կարդալով, բայց հաստատ ոչ տանը նստած կազինո խաղալով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ շահումով խաղերի գովազդը հենց արգելվի լրատվական կայքերում, խաղամոլության դեմ պայքարը կհաջողի:

ՔՊ-ական պատգամավորները, երբ ազատ ժամանակ են ունենում, խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ինչ-որ օրենքներ են բերում: Գեւորգ Պապոյանն էլ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: Թերեւս այդ օրենքն էլ դեռ չի գործում. «Վիվառո» անունով հեռուստաալիքը դեռ կա:

Մինչդեռ, Գեւորգ Պապոյանը շարունակում է ընդգծել, որ կայքերից շահումով խաղերի գովազդները արգելելը վարչապետի ուղիղ հանձնարարությունն է:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում. Ազգային ժողովի կողմից ընդունված տարբեր սահմանափակումներից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել:

Խոսենք թվերով. 2017թ.-ին 138,5 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, 2018թ.-ին այդ թիվն աճել է՝ դառնալով 333,6 մլրդ դրամ, 2019թ.-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ.-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ի ամբողջ տարում 3,9 տրլն դրամից ավելի խաղադրույք է կատարվել: 2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։

Սա պատմական ռեկորդային թիվ է, ու սա է հեղափոխական թիմի սիրողական պայքարը խաղամոլության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հայտարարում էր, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել:

«..Բացի այդ, հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր վարչապետ Փաշինյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 732 անգամ
Լրահոս
Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am