Արցախահայությունը կանգնած է ցեղասպանության, իսկ հայ ազգը՝ պատմական հայրենիքի մի մասնիկի կորստի վտանգի առաջ, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Թվում էր, թե Հայաստանը պետք է ամեն քայլ ձեռնարկեր՝ ավելի սերտացնելու հայկական երկու պետությունների միջև կապերը, դարմանելու վիրավոր Արցախի վերքերը և դիմագրավելու լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանը հասկացել է, որ ՀՀ իշխանությունը Արցախին մենակ է թողել:
«Հայաստանի բազմադարյան պատմության մեջ միայն հայ բոլշևիկներն ու ՔՊ-ն են կասկած տակ դնում Արցախի հայկականությունը»,- նշեց նա:
Խաչատրյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հարված հասցրեց Արցախի թիկունքին` Արցախի նոր նախագահին կոչելով «ԼՂ առաջնորդ»:
«Չեմ զարմանա, որ վաղը նա, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը