Արցախի անվտանգությունը գերխնդիր է.Կարեն Միրզոյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն՝ անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին,ասաց .«Այն գաղափարները, թեզերը, որոնք հնչեցվել են, նորություն չենԴրանք հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա, ես կարծում եմ՝ տեղի ունեցածից անել շատ հեռու գնացող եզրահանգումներ, տեղին չեն»: Արցախի վերադարձը բանակցային սեղան թույլ կտա աշխատել այնպիսի առաջարկների և կարգավորման մոդելների վրա, որոնք հիմնված կլինեն առկա իրողությունների վրա և լիարժեք կերպով կապահովեն Արցախի և ազգաբնակչության անվտանգությունը,ասաց նա և հավելեց.«Արցախի ներկայիս անվտանգության համակարգը հիմնված է այն տարածքների վրա, որոնք կազմում են Արցախի Հանրապետության անբաժան մասը և ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի ու մեր ազգաբնակչության անվտանգությունը, իհարկե, անընդունելի է»: Նա ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը գերխնդիր է։ «Մեր անվտանգության ապահովման մեխանիզմները, ծրագրերը մշակելիս մենք նկատի ունենք Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը», - ընդգծեց Արցախի արտաքին գործերի նախարարը։
