Համերաշխության շնորհիվ ազգովի հասնելու ենք մեր առջև դրված մեծ նպատակների իրականացմանը. Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հայոց պետականության վերածննդի օրը՝ սեպտեմբերի 21-ը, տոնական օր է բոլորիս համար: Այն հայ ժողովրդի ամրակուռ ոգու և անկոտրում կամքի, մեր պայքարող ու սեփական իրավունքները հաստատող տեսակի վառ ապացույցն է: Դարեր ի վեր ենթարկվելով բազում փորձությունների, հայ ժողովուրդը դիմագրավել է թշնամիների ոտնձգություններին, կրել ծանր զրկանքներ՝ պահպանելով ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն: Ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր երազանքն էլ ստիպել է կայացնել պատմական որոշում:

Այսօր յուրաքանչյուր հայ հաստատակամ է իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարօրության ապահովմանը: Վստահ եմ, որ համերաշխության շնորհիվ ազգովի հասնելու ենք մեր առջև դրված մեծ նպատակների իրականացմանը: Կրկին շնորհավորում եմ՝ խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթելով համայն հայությանը», -ասված է ուղերձում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am