Եկեք միակողմանի մոտեցումներից զերծ մնանք.Արամ Ա
«Միասնաբար աշխատել հայրենիքի անկախության ամրապնդման համար: Անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն ու պարտավորությունն է: Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ: Մեր եկեղեցին գնաց Սարդարապատ՝ կռվելու հանուն հավատի և հայրենիքի: Հետևաբար, եկեք մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք և բոլորս միասնաբար, տարբեր կերպ աշխատենք՝ հայրենիքի անկախության ամրապնդման համար»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել համայն հայությանը:
