Օրենքով գողերը գառի նման խելոք են .Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացարձակապես համամիտ չէ տարածված կարծիքին, թե Հայաստանում քրեական տարրերի հետ կապված հանցագործությունները ավելացել են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ոստիկանությունն աչք չի փակում նման դեպքերի վրա: «Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան տոկոսը շատ լավն է։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»,- ասաց նա։ «Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկայի տոկոսը շատ լավն ա։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ «օրենքով գողերը» Հայաստանում «սխոդկաներ» են անում, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ օրենքով գողերը գառի նման խելոք են իրենց պահում եւ դրանում պետք չէ կասկածել։ Հարցին, թե հնարավոր է տեղափոխվի պաշտպանության նախարարություն, ոստիկանապետը կատակել է, թե իր պաշտոնին նշանակվել է 60 տարով։ «Վաթսուն տարի հետո միգուցե ուզեմ գնամ պաշտպանության նախարարություն»,- ասել է նա։
