Ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգն իմ հանձնարարականով չէ.վարչապետ
«Եռաբլուր» այցելած վարչապետին լրագրողները հարց ուղղեցին, թե չի պատրաստվո՞ւմ վերանայել ռուսաց լեզվի հետ կապված հանձնարարականը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:«Ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված հայեցակարգն իմ հանձնարարականով չի եղել: Նախ շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Երկրորդ, ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել»,ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է՝ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է, որպես նպատակ նշում է ռուսաց լեզվի հանրայնացումը և ընդգծում, որ ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:
