«Լավագույն ավանդույթները» շարունակվո՞ւմ են. ի՞նչ ծանր հետևանքներ կարող է ունենալ նման վարչարարությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տնտեսության ծանր հրետանին՝ գործարար աշխարհը, շարունակում է պարբերաբար թիրախավորվել պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից: Արդյունքում գործարարները ոչ թե բնականոն գործարար միջավայրում ու մթնոլորտում են աշխատում, այլ ստիպված են անընդհատ «փոխհրաձգության» մեջ մտնել պետության հետ:

Օրինակ՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք, մեղմ ասած, դժգոհություններ ստանում գործարարներից՝ կապված Քննչական կոմիտեի անհանգստացնող գործելակերպի հետ: Ի մասնավորի, նշվում է, որ գործարարներին կանչում են ՔԿ համապատասխան վարչություն, տեղեկացնում, որ հաշվարկ են արել, պետբյուջե «մուծելիք» կա, և «բարեկամաբար» խորհուրդ են տալիս վճարել նշված թիվը, հակառակ դեպքում կալանքի միջնորդությամբ կմտնեն դատարան:


Գործարարների փորձերը՝ ճշտել, թե ներկայացված «թիվ-թվաբանությունը» ի՞նչ հիմք ունի, և ընդհանրապես՝ որևէ հիմք ունի՞, որևէ քննություն իրականացվե՞լ է, թե՞ ՔԿ քննիչների «ճաշակով» է ձևավորվել՝ «նկարչության» դասական կանոններով, մնում են անպատասխան: Գործարարները նշում են, որ իրենց հետ որևէ աշխատանք չեն տարել, որևէ զգուշացում չեն արել, որևէ աշխատանք չեն իրականացրել, այլ միանգամից կանգնեցնում են «փաստի» առջև:

Մենք տեղեկություններ ունենք, որ շատ գործարարներ ստիպված «մուծվել» են, ու պատճառը միայն «նստելու» վախը չէ: Բանն այն է, որ, անկախ նրանից՝ քննություն արվել է, թե ոչ, հիմք ունի նման պահանջը, թե ամեն կերպ բյուջե լցնելու միջոց է, քրեական վարույթի նախաձեռնման, առավել ևս կալանքի փաստն ինքնին ազդում է գործարարների վարկանիշի ու հեղինակության վրա: Ավելին, նրանց նկատմամբ բանկերը, միջազգային գործընկերները սկսում են զգուշություն ցուցաբերել, վերապահումներ են ունենում: Մեզ հետ զրույցում գործարարները նշում էին, որ այս աշխատաոճը եղել է նաև ՊԵԿ քննչական վարչությունում, որի գործառույթներն անցել են ՔԿ-ին, սակայն քննչական կոմիտեում այդ «ավանդույթը» կյանքի է կոչվում առավել «կատարելագործված» ձևով ու մեթոդներով:

Սա գործարարներին վախի, անհանգստության մեջ պահող գործելաոճ է, ինչը, նրանց խոսքով, շատ լուրջ, խորքային խնդիրներ է պարունակում: Տնտեսագետներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նման վարչարարությունը կարող է լուծել բյուջեի մուտքերի այսրոպեական խնդիր, բայց հեռանկարային իմաստով ոչ միայն որևէ դրական բան չի տալու, այլև հակառակը՝ էական վնաս է հասցնելու գործարար միջավայրին՝ հետագա ծանր հետևանքներով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am