Սամվել Բաբայանի վերջին շանսը․ ինչպես կհանգուցալուծվի իրավիճակն Արցախում

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում ներքաղաքական իրավիճակը հարաբերականորեն կայունացել է, սակայն ստվերային գործընթացներ են գնում, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար` քաոս առաջացնել։

Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրի։ Խորհրդարանական բոլոր ուժերի համար կոնսենսուսային թեկնածուն ներկայիս պետնախարար Սամվել Շահրամանյանն է, միայն Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիան չի աջակցում Շահրամանյանին, սակայն սեփական թեկնածու էլ չունեն։ Մեր աղբյուրներն ասում են՝ նրանք կմասնակցեն նիստին, բայց ո՛չ քվեարկությանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը նախագահի պաշտոնում տեսնում է Սամվել Բաբայանին, սակայն օրենքն արգելում է նրա առաջադրմանը, քանի որ Բաբայանը վերջին տասը տարում մշտապես չի բնակվել Արցախում։ Ասում են՝ անգամ դատական կարգով են բողոքարկել այս սահմանադրական պահանջը, սակայն՝ ապարդյուն։

Այդուհանդերձ, Բաբայանը չի պատրաստվում նեղացած դիտորդի կարգավիճակով հետեւել գործընթացներին եւ այդ մասին հրապարակային հայտարարել է: Ասել է, թե ժողովուրդն իր խոսքը պետք է ասի` Արցախում երեք մարդ չեն կարող նախագահ նշանակել: Նկատի ունի Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Արայիկ Հարությունյանին։
Տեղեկացրել ենք, որ Բաբայանը պատրաստվում է իր աջակիցներին փողոց հանել, հանրահավաք, անհնազանդության ակցիաներ են քննարկվում, անցած օրերին անգամ մարզերի բնակչության հետ են «իրազեկման» ակցիա արել, որ նախագահի ընտրության օրը լինեն Ստեփանակերտում։ Սամվել Բաբայանը գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է` Արցախում որոշակի դերակատարում ստանձնելու, իշխանություն վերցնելու, եւ իր նեղ շրջապատում ասել է, որ եթե չհաջողվի, ապա լքելու է Արցախը՝ իր հետ տանելով մոր գերեզմանը։

Նշենք, որ Բաբայանը նաեւ դաշնակիցներ ունի՝ ի դեմս տեղի հակառուսական տրամադրված անձանց եւ ՀԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում` Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, Հայկ Խանումյանի եւ ուրիշների: Պետրոսյանն օրերս անգամ սպառնաց, թե արյուն եք ուզում` կլինի։ Կարճ ասած՝ Արցախում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման լուրջ վտանգ կա, որից կարող է Ադրբեջանն օգտվել եւ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, զորք մտցնել՝ իբրեւ թե կարգուկանոն հաստատելու նպատակով։
Նախօրեին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաեւ Սամվել Բաբայանի երկու կուսակիցներ` Մարսել Պետրոսյանը՝ խմբակցության ղեկավարը, եւ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը, անդրադարձ է կատարվել նաեւ այս թեմային եւ պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին։ Պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրին. «Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա ներքաղաքական կարեւոր իրադարձությանը՝ ԱԺ-ի կողմից հանրապետության նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում եւ հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի եւ անցնցում կազմակերպման կարեւորությունը»:

Մեր աղբյուրները պատմեցին, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է նախագահի ընտրության օրը ներքին հնարավոր խժդժությունների հարցը, եւ կոշտ դիրքորոշումներ են եղել: Սակայն` առանց անուններ տալու: Ինչպես նաեւ՝ կարծիքներ են հնչել, որ ներսում քաոս ստեղծելու կողմնակիցների նպատակներն ամբողջությամբ համապատասխանում են Ադրբեջանի նկրտումներին եւ բխում են նրա շահերից, քանի որ Ադրբեջանը եւս ամեն գնով փորձելու է խոչընդոտել ընտրությունները, որպեսզի իրագործի իր երազանքը՝ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու վերաբերյալ։ Քանի որ կան որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ Ադրբեջանը կարող է օգտվել քաոսից եւ իր սպեցնազը մտցնել Արցախ։ Որքան էլ տարակուսելի է, սակայն ո՛չ Բաղունցը, ո՛չ առավել եւս Մարսել Պետրոսյանը չեն հակադարձել:

Ուժայինների ղեկավարներն էլ հայտարարել են, որ ամեն քայլ գործադրվելու է, որպեսզի թույլ չտան սահմանադրական կարգի տապալում։ Արցախում թեպետ վստահ են, որ լայն զանգվածներ չեն գնալու Բաբայանի հետեւից, սակայն խնդիրը մարդկանց քանակը չէ, այլ այն գործողությունները, որոնք կարող են քաոս առաջացնել»։

Ամբողջական հոդվածը «Հրապարակ օրաթերթ» այսօրվա համարում

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am