Կարեն Կարապետյանը «պատերազմ» հայտարարեց ՀՀԿ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, եւ ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր համար այդպիսի կարծիք գոյություն չունի: Այդպիսի հայտարարություն անելու համար Կարապետյանը կա՛մ պետք է ունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը եւ համոզվածությունը, որ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, կա՛մ այդ պատասխանով Կարեն Կարապետյանը գործնականում բացահայտորեն հայտարարում է Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնության դեմ պայքարի մասին, եւ Կարեն Կարապետյանի հայտարարության տողատակում այդ դեպքում նկատվում է որոշակիորեն վա-բանկ գնալու տրամադրություն: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցին զուգահեռ, որտեղ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ընդ որում, այդ ելույթում ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործոնի «կարգավիճակ» տվեց հայկական Սփյուռքին՝ հայտարարելով, որ Արցախի խնդրում արտահայտում է համահայկական տեսակետ եւ ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում ակտիվ քաղաքականությունից մնալ հեռու, այլեւ գործնականում ընդլայնում է իր, այսպես ասած, «ներկայացուցչականությունը»: Ընդ որում, այստեղ խնդիրն արդեն ոչ այնքան բուն վարչապետի պաշտոնն է, որքան ընդհանրապես ազդեցությունը: Իսկ Կարապետյանի հարցում խնդիրն այն է, որ նա անկասկած չի համաձայնի մնալ հավերժ ենթակա վարչապետ, եւ անցնող տարին նա գործնականում դիտարկել է թերեւս միայն «վերադաս վարչապետ» լինելու սպասման ժամանակահատված: Եվ ուրեմն՝ Կարապետյանի դիրքորոշման պարագայում ո՞ր դեպքի հետ գործ ունենք՝ Սերժ Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածությա՞ն, թե՞ նրա դեմ «պատերազմի շեփոր» հնչեցնելու: Առաջին դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մի պայմանավորվածության մեջ են, որից դուրս է ՀՀԿ-ն, համենայնդեպս՝ այն ՀՀԿ-ն, որը ներկայումս հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության եւ առաջնորդության մասին, խոսում այն մասին, որ չկա նրան այլընտրանք: Իսկ դա ըստ էության ներկայիս ՀՀԿ մեծամասնությունն է: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածությամբ խաղից դուրս է դնում այդ մեծամասնությանը: Թեեւ սա էլ իհարկե զարմանալի չէ՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու այն առաքելությունը, որ Կարեն Կարապետյանի վրա դրեց Սարգսյանը մեկ տարի առաջ: Իհարկե, եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ Կարեն Կարապետյանը պետք է մնա, ապա ՀՀԿ նույն մեծամասնության համար որեւէ խնդիր չի լինի «առաջնորդ» ճանաչել Կարեն Կարապետյանին, սակայն խնդիրն այն է, որ «մասնավոր կարծիքների» վերաբերյալ իր հայտարարությամբ Կարեն Կարապետյանը այժմ ձեռնոց է նետում ոչ միայն Սերժ Սարգսյանին, եւ եթե կա նրա հետ պայմանավորվածություն, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրան արդեն իսկ այժմվանից վարչապետ հռչակողներին: Հետեւաբար պետք չէ բացառել, որ Սարգսյանն այդպիսով ՀՀԿ ներկայիս «ոգին» հանձնում է Կարեն Կարապետյանի տնօրինությանը՝ կամ նրա միջոցով այդ «ոգուց» ազատվելու, կամ էլ այդպիսով ժամանակի ընթացքում թե՛ «հին ոգուց», թե՛ Կարապետյանից ազատվելու եւ 2022 թվականին արդեն «նոր ոգու» գլխավորությամբ նոր խորհրդարանի մեծամասնության գնալու ակնկալիքով:Եթե Կարեն Կարապետյանը չունի Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածություն 2018-ի համար, եւ գործ ունենք «պատերազմ» հայտարարելու հետ, ապա այստեղ, իհարկե, Կարապետյանը փաստորեն պատերազմ է հայտարարում ամբողջ ՀՀԿ-ին կամ գոնե նրա ներկայիս մեծամասնությանը, որը հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին: Այդ դեպքում Կարեն Կարապետյանը կա՛մ կհաղթի այդ բացահայտ «մարտը», կա՛մ ստիպված կլինի վերածվել «մայր գետից» պոկված հերթական «վտակի»: Ի՞նչ կանի նա այդ դեպքում՝ կսկսի օտարել Հայաստանում ունեցվա՞ծքը, թե՞ կհավակնի 2022-ի ոչ իշխանական բեւեռի դերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am