Հարգելի' խմբագրություն, Երևանի Գայի անվան հ.129 հիմնական դպրոցի աշակերտները առանց պատժի ամենավերջին հայհոյանքներն ու անձնական վիրավորանքներն են հասցնում ուսուցիչներին: Ուսուցիչները խաչակնքվելով են մտնում դասարան: Աշակերտների միջոցով ուսուցիչների հանդեպ իրականացվում է տեռոր: Ղեկավարները մտնում են դասարաններ և անհարգալից տոնով, դասապրոցեսն ընդհատելով, աշակերտների աչքի առաջ միտումնավոր տարաբնույթ պահանջներ են ներկայացնում ուսուցիչներին: 9-րդ դասարանցիները միաձայն գոռալով անցկացնում են ամբողջ 45-րոպեանոց դասաժամը: Զարհուրելի, ամբողջ թաղամասով մեկ տարածվող աղմուկին զուգընթաց դասարանի առավել ակտիվ տղաները անարգել վազում են նստարանների շուրջը, կռվում միմյանց հետ` ընդհուպ մինչև մարմնական վիրավորանքներ հասցնելը: Վնասում են դասարանի գույքը: Ուսուցիչների կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև, ընդհակառակը, դեռ մի բան էլ ղեկավարությունը մեղադրում է ուսուցիչներին աշակերտների հետ աշխատելու անկարողության մեջ: Առաջը հուր, հետևը սուր: Շատ կարևոր է իմանալ, որ դպրոցի բարձր դասարաններում նման քաոսային իրավիճակ ստեղծելով` ուսուցիչներին նվաստացնելու գործընթացները կազմակերպվում և իրագործվում է հեռավար կարգով ստացված հանձնարարությունների միջոցով: Սկզբնաղբյուրը և հրահանգները գալիս են Երևանի Պարույր Սևակի 8/2 հասցեից: Ցանկության դեպքում շատ հանգիստ կարելի է ճշտել նամակագրական կապը: Խնդրում եմ Ձեր ուշադրությունը և աջակցությունը դասավանդող ուսուցիչներին, որոնցից ոմանք իհարկե, հանուն սեփական շահի, կարող են լռել: Շնորհակալություն:
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը