Կհիմնվի Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ, իսկ մինչև 2032-ը ՀՀ-ն կունենա առնվազն երեք գինուղի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խմիչքների արտադրության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում գինեգործությունը։ Խաղողագործությունը և գինեգործությունը մեր տնտեսության կարևոր և եկամտաբեր ճյուղերից են: 2016 թ.-ին գինեգործության ոլորտը կառավարությունը ճանաչել է տնտեսության գերակա ճյուղ։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ խաղողի և գինու մատակարարման շղթան իր ներկա փոքր ներուժով և կարողություններով սահմանափակում է գինեգործության դինամիկ զարգացումը։

Բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման և ոլորտների հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորաբար՝ ՀՀ-ի խաղողի տնկարկների ռեեստրի համակարգի ստեղծում, աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի, խաղողի մթերման գործընթացի համակարգման մեխանիզմների ներդրում, խաղողի հայկական սորտերի հավաստագրված տնկանյութի արտադրության տնկարանների հիմնում, խաղողի ֆիլոքսերա վնասատուի տարածման կանխարգելման, վերահսկման և մշտադիտարկման մեխանիզմների մշակում, խաղողի հայկական սորտերի գենետիկական ռեսուրսների պահպանում և հետազոտում, հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և առաջմղմանը միտված համալիր ծրագրերի իրականացում՝ ներքին և արտաքին սպառման շուկաներում, Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը միտված ծրագրերի կյանքի կոչում և այլն:

Այսպիսով՝ մշակվել է «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թթ. ծրագիրը, որում նախանշվել են Հայաստանում գինեգործության զարգացման հիմնական խնդիրներից բխող մարտահրավերները, որոնք դասակարգվում են հիմնվելով զարգացման երեք հիմնասյուների վրա՝ խաղողագործություն ու գինեգործություն, շուկայավարություն, առաջմղում և զբոսաշրջություն, երրորդ՝ հաստատություններ, կրթություն և մարդիկ ։ Ակնկալվում է, որ այս ծրագրի կյանքի կոչման պարագայում գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսը կմեծանա՝ հասնելով 10,200 հեկտարի, 5 անգամ կամ տարեկան 67 մլն լիտրով կաճի գինու արտադրության ծավալը, իրացումը ներքին և արտաքին շուկաներում 2023-2032 թթ. կհասնի մինչև 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի, կբարձրանա Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչությունը, կհիմնվի Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ, մինչև 2032 թ.-ը Հայաստանը կունենա գինու առնվազն երեք զբոսաշրջային ուղղություն (գինուղի)»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am