Նոր ավերածությունների ու ցեղասպանության դռները բացել է Նիկոլի իշխանությունը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր խորը ճգնաժամ է, և այն հասունանում է հստակ քաղաքական գծի արդյունքում: Միամիտ պետք է լինել կարծելու, թե այս խորը անդունդը իշխանությունների կողմից չհաշվարկված քաղաքական գործունեության արդյունք է:

Մի քանի օր է Ռուսաստանն ու Հայաստանը «փոխանակում» են միմյանց դեմ քննադատական խոսքեր, միամիտներին կարող էր թվալ, թե ինչ-որ պահից դա կկանխեն Հայաստանի իշխանությունները...

Բայց ոչ, ամեն ինչ խիստ հետևողական քայլերով առաջ է տարվում:

«Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, և ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, և երրորդ՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ, սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:

Այնուհետև, Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրերին արված հայտարարությանը, ով իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», ասել է երկրի թիվ 2 պաշտոնյա Ալեն Սիմոնյանը:

Մոսկվայից Հայաստանի իշխանություններին ուղղված վերջին օրերի քննադատությունների ֆոնին, ինչպես ասում են, նոր «նվեր»:

Մյուս «նվերը» երեկ մատուցեց Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են. «Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։

«Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։

Այս ամենին գումարենք նաև տեղեկությունները, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդեցին, որ` Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է հենց Աննա Հակոբյանը, ինչպես ասում են` ամեն ինչ «տեղն» է ընկնում:

«Ազատությանն» էր օրերս հայտնի դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկելու Ուկրաինա։ Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը և ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, պաշտոնապես երեկ չէր նշվում։
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հաշվո՞ւմ են, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը հայ-ռուսական լարված հարաբերությունների վրա։

Պարզ է, չէ՞, որ Ուկրաինա մեկնելու և օգնություն առաջարկելու քայլը ռուս-հայկական հարաբերություններն է՛լ ավելի կապակայունացնի։

Ակնհայտ է, որ Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է, այս գործելաոճը լրջագույն վտանգներով է հղի` աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում։

Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի վտանգ կա այսօր, Հայաստանը պատերազմի բռնկման եզրին է, և ի՞նչ է այս վիճակում անում Փաշինյանը...

Նա էլ ավելի է սադրում Ռուսաստանին: Բայց ո՞վ է պաշտպանելու Հայաստանին... Ու ընդհանրապես, Հայաստանը նոր պատերազմի պատրա՞ստ է, ունի՞ նոր դաշնակից: Ձե՞ռք է բերել սպառազինություն 2020թ. պատերազմից հետո, նախապատրաստե՞լ է բանակը նոր պատերազմից, ուժային կենտրոնների հետ պայմանավորվե՞լ է... Ո՛Չ:

Հետևաբար, ի՞նչ է նշանակում այս արկածախնդրությունը: Պետական, դիվանագիտական մտածելակերպից զուրկ, Հայաստանը դեպի նոր աղետների ու ցեղասպանության տանող իշխանության վարքագիծ է սա, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5105 անգամ
Լրահոս
«Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am