Երևանցի 45-ամյա տիկինը Վայոց Ձորի մարզի մի ամբողջ գյուղի խաբել է՝ տանելով նրանց գառներն ու եղջերավոր անասունները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վայոց Ձորի մարզում մի շարք խարդախություններ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Եղեգիս գյուղի բնակիչ, 35-ամյա Սեյրան Պողոսյանը և հայտնել, որ այս տարվա հունիսին մի աղջիկ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենից պարտքով գնել է 1 հատ գառ և խոստացել, որ ժամեր անց կվճարի, սակայն մինչև այժմ այդ աղջիկը 25 հազար դրամը չի վճարել: Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ այդ աղջիկը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 57/19 շենքի բնակիչ, 45-ամյա Աննա Հարությունյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նաև նույն եղանակով խաբել է Եղեգիս գյուղի բնակիչ, 40-ամյա Հակոբ Աբրահամյանին՝ նրանից խաբեությամբ վերցնելով 3 հատ գառ՝ պատճառելով 85 հազար դրամի վնաս: Ա. Հարությունյանը խաբեությամբ նաև տիրացել է նույն գյուղի բնակիչ, 52-ամյա Մանվել Սահակյանի 3 գառներին, վերցրել և մինչև օրս չի վճարել նրան 95 հազար դրամ: Նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Սանդրոսյանից Ա. Հարությունյանը խաբեությամբ գնել է 5 հատ գառ՝ պատճառելով 120 հազար դրամի վնաս՝ նրան էլ է խոստացել, որ կվճարի, սակայն Ա. Հարությունյանը հօդս է ցնդել: Վերջինս կասկածվում է նաև նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Եղիա Սարգսյանից խաբեությամբ 5 հատ մանր եղջերավոր անասուններ վերցնելու մեջ: Այս դեպքում Ա. Հարությունյանը Ե. Սարգսյանին մինչև օրս չի վճարել 160 հազար դրամը: Նույն եղանակով Ա. Հարությունյանը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Հարություն Սարգսյանից վերցրել է 8 հատ ոչխար՝ պարտավորվելով, որ նույն օրը կվճարի, սակայն մինչև օրս 290 հազար դրամը չի վճարել: Նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Հասմիկ Հակոբյանից էլ Ա. Հարությունյանը խաբեությամբ տիրացել է 6 հատ գառանը՝ նրան չվճարելով 174 հազար դրամ: Նույն գյուղի 53-ամյա բնակիչ, Ավետիք Սարգսյանն էլ, հավատալով Ա. Հարությունյանի խոսքերին, նրան է տվել 3 հատ գառ, ով պարտավորվել է նույն օրը 87 հազար դրամը վճարել, սակայն այստեղ էլ է խաբել: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Ա. Հարությունյանի զոհերի թիվը հնարավոր է ավել լինի, ինչի առթիվ էլ հետաքննությունը շարունակվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ս. Պողոսյանը աշխատում է «Սուրբ աղբյուր» հիդրոէլեկտրակայանում, իսկ մնացած տուժածները իրենց ընտանիքի հոգսերը հոգում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am