Ո՞վ է հաստատել «Հայ մեծերը» պաստառների շարքը

Երեկ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Հայ մեծերը» պաստառների շարքում իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը ներառելն իր հետ չի համաձայնեցվել։ Գուցե անձամբ իրեն չեն տեղեկացրել, բայց Երևան քաղաքում ցանկացած պաստառ փակցնելիս քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է հավանություն տա։ Սեպտեմբերի 11-ին նամակով դիմել էի Տարոն Մարգարյանին՝ պարզելու շարքի հեղինակներին և վահանակներին հայտնվելու մեխանիզմները։ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունից հետո իմ նամակի պատասխանին ավելի մեծ հետաքրքրությամբ եմ սպասում։ 11 սեպտեմբերի Հարգելի՛ պարոն Մարգարյան, Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Երևան քաղաքում հայտնված «Հայ մեծերը» պաստառների շարքը, որոնց վրա պատկերված կերպարները ոչ միանշանակ քննարկումների տեղիք են տվել: Փողոցների վերանվանման դեպքում, երբ խոսքը վերաբերում էր «Ելք» խմբակցության կարծիքով Մեծերի անուններով ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող կերպարների անուններով փողոցներն անվանակոչելուն, Դուք հանկարծ մատնանշեցիք, որ անհրաժեշտ է լսել հանրային կարծիքը: Նույնը պնդեցին Ձեր խմբակցության անդամները Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում անվանակոչման նախագծերը քննարկելիս: Ելնելով Ձեր առաջարկած տրամաբանությունից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե՝ 1. Ինչպե՞ս է չափվել հանրային կարծիքը «Հայ մեծերը» շարքը քաղաքի ատսնյակ վահանակաների վրա փակցնելուց առաջ: 2. Ո՞ր նախագծի հիման վրա է որոշում կայացվել քաղաքում ունենալ նման շարք: 3. Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է առաջարկել սույն նախագիծը: 4. Ո՞ր ստորաբաժանումն է և ո՞վքեր են հաստատել նախագիծը: Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: 1 (6)2 (2)

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am