Անհրաժեշտության դեպքում` Հայաստանը նորից կպատժվի.Ալիև (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Նյու Յորքումէ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, սակայն իրավունք վերապահում պաշտպանելու իր քաղաքացիների՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց եթե «Հայաստանի ռազմական սադրանքները շարունակվեն, ապա Ադրբեջանը կպաշտպանի իր բնակիչներին»: «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ՄԱԿ-ում ասել է Իլհամ Ալիևը: Ալիևի խոսքով՝ «Հայաստանի վրա պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն»։ «Հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, դա բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։ Սակայն մենք տեսնում են երկակի չափորոշիչների քաղաքականություն»,-հայտարարել է նա։
