««Ոչ մի թիզ հող» կարգախոսն այլևս իմաստ չունի». Կիրո Մանոյան
««Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ՝ մենք հող ունենք վերցնելու. այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները»,- այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Ինչպես ասաց՝ առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման ճանաչումն է: «Դրա համար «Ոչ մի թիզ հող» ասելը հիմա նշանակում է` ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար»: Հարցին, թե իրականում այս հարցի վերաբերյալ տարբեր չե՞ն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները, պատասխանեց. «Անշուշտ, սակայն չենք հասել հարցի կարգավորման այն փուլին, որ ասենք` միասին չենք, ուրեմն մենք գնացինք, դուք մնացեք, կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակետը հայտնի է, հայտնի է նաև ՀՀԿ-ի տեսակետը, և դրա մեջ մենք այսօր վտանգ չենք տեսնում»:
