Արցախի հարցից ջղաձգվում են, ինչպես ցուլը՝ աչքի առջև թափահարվող կտորից

«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 2-ին նշվեց Արցախի անկախության հռչակման 32 ամյակը։ Դե, նշելն այս դեպքում գուցե ճիշտ բնորոշումը չէ, քանզի, որպես կանոն, ամեն տարի Արցախում ու նաև Հայաստանում մեծ շուքով էր նշվում այդ իրապես տոնը, բայց այս տարին նշանավորվում է նրանով, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանության ղեկը ստանձնած անձը հայոց պատմության մեջ աննախադեպ զիջման մասին է հայտարարել, այն է՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու։ Արցախի անկախության հռչակման նշանակությունն այս պայմաններում ավելի խորհրդանշական է դառնում, քանի որ Ադրբեջանը իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով փորձում է վերացնել Արցախում ստեղծված պետականությունը, իսկ երկարաժամկետ պլանում առանցքային է Արցախի հայաթափման նպատակը, որպեսզի Արցախյան հակամարտության թեման վերջնականապես փակվի։

Բայց մինչ օրս Բաքուն դիմադրության է հանդիպում, բացառությամբ Հայաստանի իշխանությունների: Հանուն Արցախի պայքարը համահայկական ու գոյաբանական նշանակություն է ձեռք բերել ՝ գոնե այդ գաղափարի շուրջ հանրային կոնսոլիդացիայի շրջանակներում, քանի որ Արցախի ու Հայաստանի թեմաներն օրգանապես փոխկապակցված են, Արցախի չգոյությունը ենթադրելու է նաև Հայաստանի կամ հայկական պետականության չգոյություն։ Թերևս այս ուղերձի շրջանակներում է տեղավորվում Արցախի անկախության հռչակման օրը սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում Արցախի շրջափակման դեմ բողոքի ցույցերի անցկացումը։ Իսկ Երևանում՝ Ազատության հրապարակում ընդդիմությունը հավաք նախաձեռնեց՝ ցույց տալու համար, որ աջակցում են Արցախի արդար պայքարին։ Բայց ոչ պատահականորեն հավաքի անցկացումը ՀՀ իշխանություններն անմիջապես սվիններով ընդունեցին։

Միջազգայնորեն Հայաստանի ստորացումը լուռ ընդունող և արդարացնող քպականներն ու մերձիշխանական շրջանակները հանկարծ միանգամից լեթարգիական քնից զարթնեցին ու սոցցանցային հարթակում «րոպեում 10 գրառում» արագությամբ սկսեցին հեգնել, քննադատել, «դատափետել» հավաքի մասնակիցներին, մյուս կողմից էլ՝ արժեզրկել նման հավաքի գաղափարը։ Իսկ իշխանության սրտի «փորձագետները», իրենց սովորության համաձայն, կեղծ տեղեկություններ էին ներկայացնում հավաքի մասնակիցների հետ կապված, օրինակ՝ կադրեր էին «պտտում»՝ արված հավաքից դեռ կես ժամ առաջ՝ ցույց տալու համար, թե այն այնքան էլ բազմամարդ չէր կամ, ավելին, սակավամարդ էր։ Եթե հանրահավաքը լիներ կոնկրետ իշխանությունների հրաժարականի պահանջով, այսինքն՝ բովանդակային առումով հենց հակաիշխանական լիներ, ապա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ իշխանությունների նման մոտեցումը, թե նրանք պաշտպանվում են։

Իհարկե, հավաքի ընթացքում եղան իշխանություններին ուղղված քննադատություններ ու մեղադրանքներ, նաև հրաժարականի պահանջներ, և դա բնական է, քանզի այսօր Արցախում ստեղծված ծայրահեղ իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն միջոցառումն ինքնին իր օրակարգով, իր բովանդակությամբ, իր ասելիքով և ուղերձներով Արցախի անկախության օրվանն էր նվիրված։ Փաստորեն ստացվում էր, որ իշխանականները կոնկրետ ծաղրում, հեգնում էին Արցախի անկախության ու ընդհանրապես Արցախ հասկացության հետ կապված գաղափարները։ Եվ սա, որքան էլ զազրելի, միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից սպասելի է: Այս ամենը չի կարող խորքային պատճառներ չունենալ: Բնական է, որ յուրաքանչյուր հայի համար Արցախի անկախությունն ու դրա պահպանումն արժեք է։ Սակայն ՀՀ այսօրվա իշխանությունների ու նրանց «պոչը» համառորեն պահողների համար Արցախի սուբյեկտայնության հարցը միշտ էլ երկրորդական նշանակություն է ունեցել։

Դրա համար էլ իշխանությունները հայտարարում էին, թե իրենց կատարած «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը, կամ իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ Արցախի նախագահին անվանում էին ՀՀ Արցախի մարզպետ։ Միևնույն ժամանակ անկարևոր չէ արձանագրել, որ այս անգամ Արցախի սուբյեկտայնության արժևորումից ու Արցախի շուրջ համախմբվելու գաղափարից իշխանություններն ու մերձիշխանական շրջանակները չափից շատ էին ազդվել, չափից ավելի էին հիստերիայի մեջ ընկել, ու նրանց գործողությունները հիշեցնում են աչքի առջև թափահարվող կտորից կատաղած ցլի ջղաձգումներ: Հասկանալի է՝ իրենք են Արցախին մենակ թողել Բաքվի երախում, իրենք են այս ամբողջ պատուհասի մեղավորը։ Մյուս կողմից էլ՝ սոցցանցերը ստատուսներով ողողելու փութաջանությունը վկայում է այն մասին, որ նրանց ներքին անհանգստությունները խորանում են՝ հատկապես կապված այն հանգամանքի հետ, որ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում, որը չի տեղավորվում Հայաստանի իշխանությունների քաղաքական «կուրսի» շրջանակներում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am