Արցախում պատրաստվում են նախագահի ընտրության առաջին փուլին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Երեկ որեւէ խմբակցություն թեկնածու չէր առաջադրել, սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը կհայտարարի առաջադրված թեկնածուների մասին, ապա եռօրյա ժամկետում կկայանա ընտրությունը՝ որոշել են ժամանակ չկորցնել եւ շաբաթ օրը նիստ հրավիրել։ Առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն` 22 կողմ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» 9 պատգամավոր ունի:

Եթե ամեն ինչ հարթ գնա, հնարավոր է առաջին փուլով Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ։ Բայց նա պետք է հաշվի նստի ԱԺ ընդդիմության հետ եւ որոշ լծակներ զիջի՝ պաշտոնների տեսքով, իրեն ընտրելու դիմաց։ Ի դեպ, առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերում կոնսուլտացիաների փուլ է հայտարարված՝ թե՛ ներթիմային, թե՛ միջկուսակցական։ Երկրորդ փուլում բավարար է պարզ մեծամասնության քվեն։

Ի դեպ, չնայած ՀՀ իշխանությունը համոզված է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում մեծ դեր է խաղացել Ռուբեն Վարդանյանը, եւ այդ մասին ՔՊ-ական պատգամավորներն անգամ հայտարարություններ են անում ու լուրեր տարածում, թե նա վերադառնում է նախկին պաշտոնին, սակայն ԱՀ-ից վստահեցնում են, որ նոր ձեւավորվող կառավարությունում Վարդանյանը պաշտոն չի զբաղեցնելու: Արցախում չեն բացառում, որ պետնախարար նշանակվի Արայիկ Հարությունյանի մերձավորներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 612 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am