Սեպտեմբերյան «փայլատակում» Փաշինյանի գլխում

Միայն այն բանից հետո, երբ Փաշինյանի համար պարզ դարձավ, որ արցախցին չի հանձնվում, «այլընտրանքային-Աղդամի»` ճանապարհի բացումը Ստեփանակերտի համար անընդունելի է, իսկ Հայաստանում ընդդիմությունը պատրաստվում է պայքարել ու բեկում մտցնել, սեպտեմբերի 2-ին Փաշինյանը նախ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած ուղերձում, փորձեց շտկել իրավիճակը, որոշ խմբագրումներ անել խոսքում...

Փաշինյանը շեշտեց՝ Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտման առջև է կանգնած Լաչինի միջանցքի շրջափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով. «Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Փաշինյանը, որը 2021թ. արտահերթ ընտրություններում խոստանում էր Արցախի հարցը լուծել ինքնորոշման իրավունքի հիման վրա, վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Շատ չանցած Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին նվիրված ուղերձից Բաքուն արձագանքեց։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ուղերձով Հայաստանի կառավարության ղեկավարը կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք վճռականորեն քննադատում ենք և մերժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. սեպտեմբերի 2-ին հրապարակված ուղերձը, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ՝ [Հայաստանի] ունեցած պահանջների, ինչպես նաև Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում անջատողականության խրախուսման հերթական վկայությունն է», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ի՞նչ «բեկում» տեղի ունեցավ Փաշինյանի ուղեղում, որ նա հանկարծ որոշեց Ալիևին պատասխանել, ասելով` «հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները»:

Փաշինյանը կոնկրետ քայլեր ձեռնարկելո՞ւ է, որպեսզի միջազգային հանրությունը կճանաչի Արցախի Հանրապետությունը, թե՞ օրվա խորհրդին հետևելով նա պարզապես ասաց մի բան, որպեսզի կանխի նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հասարակության հոսքին։

Ընդդիմության հանրահավաքը կայացավ, իսկ դրանից հետո, նույն օրը հրապարակվեց արդեն Փաշինյանի ծավալուն հարցազրույցը իտալական La Repubblica թերթին: Այստեղ էլ նա որոշակի դժգոհություն արտահայտեց, ընդգծելով, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշումը, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին, ու հավելեց՝ դա գալիս է վկայելու նաև «միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»:

Ապա Փաշինյանի քննադատության սլաքներն ուղղվեցին դեպի Ռուսաստան...

Պատասխանելով ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին, նա նշեց՝ ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: «Սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է», - հայտարարեց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր, Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ այսօր Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: «Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի», - նշեց Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ «ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն»: «Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ընդգծեց՝ դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար: «Բայց նաև ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ աշխարհը շատ փոքր է, և մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով, իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից», - ընդգծեց նա:

Փաշինյանը չմոռացավ նաև ՀԱՊԿ-ի թեման...

Լրագրողի դիտարկմանը, որ դեռևս Հայաստանի որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից՝ «ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին»: «Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց», - ընդգծեց նա:

Փաշինյանի բախտն, ինչ-որ առումով, նույնիսկ բերել է...

Նա միայն խոսում է, շատ հաճախ իրարամերժ հայտարարություններ անելով, իսկ տարածաշրջանային խաղացողները գործում են: Եվ շատ դեպքերում` զբաղվում նաև Հայաստանի շահերի պաշտպանությամբ:

Ամենաթարմ ու ուշագրավ հայտարարությունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո հնչեց: «Եկել է ժամանակը, որ Կովկասում վերջ դրվի լարվածությանն ու հակամարտությանը և խաղաղության ու համագործակցության շրջան սկսվի։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և պատմական տարանցիկ ուղիների սահմանափակում», հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը:

Սա իրանցի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն էր, և չի բացառվում երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումն առաջիկայում: Իսկ նման արձանագրումը պաշտոնական Թեհրանի կողմից կոնկրետ ազդակ է Էրդողանին և նրա կրտսեր «եղբորը»` Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12151 անգամ
Լրահոս
Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ «էներգետիկ հրադադարի» վերաբերյալ պայմանավորվածությունները Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. «Հետք» Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազանը՝ ԵԽԽՎ–ին Վենեսուելայի օդային տարածքը շուտով կբացվի. Թրամփ Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Իշխող ՔՊ-ն անցնում է շտաբային ռեժիմի․ հրահանգը իջեցված է. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025 թվականին. «Ժողովուրդ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բարելավվել է․ դուստրը մանրամասներ է հայտնել Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»․ քաղաքագետ Այս հունվարը Մոսկվայում վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է Փաշինյանի այսօրվա բրիֆինգից հետո կրկին կարիք կա անդրադառնալու նրա քարոզչական հիմնական թեզին Բաքվի նոր հայտնագործությունը՝ «նրանք վիկինգների, էտրուսկների, տրոյացիների նախնիներն են» Լույսը կյանք է․ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»․ լուսավորեք և՛ ձեր, և՛ ուրիշների ճանապարհը․ Վարդանյան Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով Հակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Հունգարիան թույլ չի տա, որ ռուսական նավթի և գազի արգելքը ներառվի ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթում․ Սիյարտո Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել Ուկրաինան այժմ ի վիճակի է մշակել հեռահար հրթիռային համակարգեր, որոնք ավելի լավն են, քան նախորդ տարիներին Եվրոպայում առաջարկված և քննարկված որոշ համակարգեր․ Մերց Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանն էլ դառնա մեղադրյալ. Նարեկ Սամսոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am