Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ»-ի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ

Հայաստանաշե՛ն հայեր, Արարչագործ ու Քրիստոսապաշտ հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների նվիրվածության ու անձնազոհության, ասել է թե՝  հայրենապաշտության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Դարերի դաժան փորձությունների միջով անցած  հայ ազգը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին եւ ի հեճուկս մեր բազում թշնամիների՝ փյունիկի նման կրկին հառնեց մոխիրներից: Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած հայոց փառքի դաբնիները, հայ ժողովրդի համար ապահովելով արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակ, ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ: Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.430 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հայոց ազգի մեծագույն տոնի՝ Հայաստանի  Հանրապետության  անկախության 26-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում  դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի  Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, որի անկոտրում բազուկն արցախյան ծանր մարտերում փառահեղ  հաղթանակ տարած  հայոց  ազգային բանակն է, որի ուժն ու կայունությունը բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց  անկախ պետականությունն է: Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին: Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային անպարտելի բանակին: Խոնարհում հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջեւ: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաղթանակած հայոց հողի ուժն ու  առատությունը, մեր անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և մեր արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը: Հայրենատե՛ր հայեր, Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում եւ ուղեղներում: Աստված պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանիքներին: Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, Սփյուռքին և հայոց սուրբ հողը:                 Հարգանքով`           «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝  Խաչիկ Ասրյան    

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am