«Կապիտալիզմի մարգարեները».Forbes
Forbes ամսագրի 100-ամյակի հոբելյանական համարում ներկայացվել են աշխարհի 100 ամենաազդեցիկ գործարարները: Ցանկը վարկանիշային չէ, անունները դասավորված են այբբենական կարգով: Հայազգի գործարար, աշխարհի «N 1 արտ դիլեր» Լարի Գագոսյանը ցուցակում է: Ամենաազդեցիկ գործարարների շարքում հայտնվել են նաև միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը, իտալացի դիզայներ Ջորջո Արմանին, բրիտանացի երաժիշտ Փոլ ՄըքՔարթնին, ամերիկացի ռեփեր Փաֆ Դիդին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին և այլք: Ցուցակում ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր ստեղծել են մի բան, որը երկար ժամանակ ազդեցություն է ունենալու աշխարհի վրա: Հրապարակման մեջ նրանց անվանել են «կապիտալիզմի մարգարեներ»,ասել է հոբելյանական թողարկման գլխավոր խմբագիր Ռենդել Լեյնը :
