Ոնց որ մարմնիդ մասերը հերթով վաճառես ու ասես․ կարեւորը՝ ապրում եմ

«Հրապարակի» զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է։

- Արսեն, Արցախում իրավիճակն օր-օրի վատանում է, երեկ, ինչպեսեւ խոստացել էր, հրաժարականի դիմում ներկայացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հրաժարական էր տվել նաեւ պետնախարարը։ Որպես արցախցի` ինչպե՞ս կմեկնաբանեք Հարությունյանի այս քայլը:

- Անկեղծ ասած, այս իրավիճակում այնքան անկարեւոր են ինձ համար անձերը: Կարեւորն այն է, որ մեր ժողովրդի համար մի բան փոխվի դեպի լավը, իսկ թե որ նախագահը կգնա եւ որ նախագահը կգա, դա, անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում: Այսօր մարդիկ են Արցախում սովամահ լինում: Մտահոգությունս այժմ դա է: Պետք է գործունյա, հաստատուն կամքով մարդ գա Արցախի նախագահի պաշտոնին: Ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե նա ով կլինի: Իմ մտահոգությունն իմ ժողովրդի վիճակն է, որն այսօր սարսափելի է: Պետք է խոհեմություն ցուցաբերել ու փորձառու մարդկանց բերել առաջին պլան: Մարդիկ, որոնք ի նպաստ ժողովրդի կաշխատեն, իսկ անձերն այս պահին անհետաքրքիր են` հին են, նոր են, թե ինչ են, էական չէ:

- Բայց տեսակետ կա, որ նոր լիդերների պակաս ունենք: Հաճախ լսում ենք՝ բա որ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ կփոխարինի նրան: Այսինքն` Դուք այս տեսակետները չեք կիսում:

- Մենք արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ անձերի փոփոխությամբ էլ ոչ մի սպասելիք չունեմ: Ուզում եմ հավատալ, որ լիդերների առկայությամբ կարող է բան փոխվել, բայց, մեկ է` ես ուժի կողմնակիցն եմ: Ուժն է ծնում իրավունք: Պարտվողի դիրքերից մեր բանակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: Շատ ժամանակ ենք այս ընթացքում կորցրել…. Բավականին երկար ժամանակ ունեինք զինվելու, բայց…. Տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Խնդրողի կարգավիճակից ոչինչ չի փոխվելու, պետք է գործել: Արցախցին ուժեղ ու դիմացկուն տեսակ է, բայց ինչքա՞ն: Նրանք էլ մսից ու արյունից են: Ինչքա՞ն կարող են այս իրավիճակին դիմանալ: Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից, արցախահայությունն այսօր մենակ է մնացել:

- Մի քանի օր առաջ էլ Հակարիի կամրջից երեք ֆուտբոլիստների առեւանգեցին ադրբեջանցիները:

- Բա ի՞նչ պետք է անեն: Հա՛մ առեւանգելու են, հա՛մ կրակելու են, նվաստացնելու են, ինչ ուզեն՝ անելու են, որովհետեւ մենք գնացել ենք խնդրելու ճանապարհով, անիրական խաղաղություն երազելով: Պարտվածին հաղթողն է թելադրում: Մենք չենք ուզում ուժեղանալ, հույսը դրել ենք Եվրոպայի ու Ամերիկայի վրա: Պատմությունը ցույց է տվել, որ եթե եղունգ ունես, պետք է գլուխդ քորես:

- Կար տեսակետ, որ Արցախը հանձնելով՝ հանգիստ ապրելու ենք: Սա իշխանական ամենատարածված լոզունգներից էր` 2020 թվականի պատերազմից հետո: Երեկ թշնամին կրկին կրակ էր բացել Սոթքի ուղղությամբ, երեք զոհ ունենք:

- Հիմար տեսակետ էր դա: Դե, եթե այդպես է՝ Սեւանն էլ են ուզում ադրբեջանցիները, Սեւանն էլ տվեք, Սեւան չենք ունենա, բայց խաղաղ կապրենք: Սյունիքն էլ պետք է տանք, գուցե խաղա՞ղ ապրենք: Սա գիտես ինչի՞ է նման, ոնց որ մարմնիդ մասերը հերթով վաճառես ու ասես․ կարեւորը` ապրում եմ: Այսօր երիկամս վաճառեմ, վաղը՝ արյունս, մյուս օրը սրտիցս մի հատված տամ, ու այսպես շարունակ: Թշնամու ախորժակը մեծանում է այդ կեցվածքից: Պետք է ուժեղանալ, բանակը դարձնել պրոֆեսիոնալ: Պետք է ուժեղ լինել, որ հանկարծ թշնամին չկարծի, թե ինչ ուզի, կարող է մեզնից խլել: Մենք այսօրվան հասանք անձնական ամբիցիաների շնորհիվ, որն անգամ այսօր, ցավոք, շարունակվում է: Երբ անձնական ամբիցիաները քաղաքական ուժերը դնեն մի կողմ, միավորվեն, մեծ արդյունքների կհասնեն: Սեւ-սպիտակ, նախկին-ներկա, նախկինի նախկին… մեզ այս տեսակ էգոիզմն է հասցրել այս օրվան: Մենք ամեն ինչ էլ ունենք, սուտ են ասում, թե Հայաստանն աղքատ երկիր է: Փող էլ կա, ամեն ինչ էլ կա, չկա երկիրը շենացնելու ցանկություն:

դիտվել է 645 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am