Սենսացիոն բացահայտումներ. Անգելա Մերկելի դաշնակիցը գումարներ է ստացել Բաքվից
Ադրբեջանից եվրոպացի պաշտոնյաներին արված վճարումների վերաբերյալ պարզվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմ դաշնակիցը ենթադրաբար գումարներ է ստացել Ադրբեջանից, գրում է The Guardian-ը: Süddeutsche Zeitung-ի համաձայն՝ խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատ անդամ Կարին Ստրենզն Ադրբեջանից ստացել է 7.000 եվրոյից մինչեւ 15.000 եվրո: Գումարը նրան ուղարկվել է նախկին գերմանացի խորհրդարանական եւ Ադրբեջանի լոբբինգով զբաղվող Էդուարդ Լինթների ստեղծած ընկերության միջոցով: Բանկային տվյալները ցույց են տալիս, որ Լինթները ստացել է ավելի քան 800.000 եվրո Մեծ Բրիտանիայում գտնվող ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Այս գումարի մի մասը վճարվել է Գերմանիայում եւ Բելգիայում այլ խորհրդարանականների: 2014 եւ 2015 թվականներին Ստրենզին վճարումներն ուղարկվել են Լինթների Line M-Trade ընկերության միջոցով: Կայքը գրում է, որ Ստրենզը պետք է բացատրի, թե արդյոք հնարավոր է, որ վճարումներն ազդած լինեն Բեռլինում եւ Եվրոպայի խորհրդում, որի խորհրդարանական վեհաժողովի անդամն է, իր քվեարկությունների վրա:
