Արցախում կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածների կեսից ավելին

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե, իր խոստման համաձայն, Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ին ներկայացնի հրաժարականի դիմումը, ապա այն ուժի մեջ կմտնի եռօրյա ժամկետում: Ապա 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն, և խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածների կեսից ավելին:

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել կեսից ավելին, 14 օրից կկայանա երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել այն 2 թեկնածուները, որոնք առավելագույն ձայներ են ստացել: Երկրորդ փուլում ընտրվում է այն թեկնածուն, որն ավելի շատ ձայն է ստացել: ԱՀ խորհրդարանում կարծում են, որ գործը երկրորդ փուլին չի հասնի։ Իսկ մինչ նոր նախագահ ընտրելը, երկրի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, վերջինիս լիազորությունները՝ ԱԺ նախագահի պաշտոնում, կիրականացնի տեղակալը։ Երեկվա դրությամբ ամենահավանական և, կարելի է ասել, կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր համարվում, ով երեկ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվեց և պետնախարար նշանակվեց։

Թեպետ վերջերս լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի պաշտոնին տեսնում է Մասիս Մայիլյանին: Թե ով կնշանակվի պետնախարար և ԱԽ քարտուղար, դեռևս պարզ չէ: Այդ նշանակումները նախագահի լիազորությունների մեջ են մտնում։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանը նախաձեռնեց Սահմանադրության փոփոխություններ, և ընդունվեց նորմ, որով ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ն է ընտրում նախագահ, այլ ոչ թե ժողովուրդը։ Քանի որ նախագահի հրաժարականի դեպքում պետք է լուծարվեր նաև խորհրդարանը, ինչն այս իրավիճակում կհանգեցներ պետական ինստիտուտների կազմաքանդման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 280 անգամ
Լրահոս
«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Բռնության ենթարկված փոքրիկի կենսաբանական մայրը 5-րդ երեխային է սպասում Մոսկվայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Ռոման Մախմուդյանը պաշտոն է ստացել Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին Սպանվել է գեներալ Իսմայիլ Ահմադին «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սպասվում են տեղումներ Հետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է. ՔԿ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ իրանագետ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է․ «Ուժեղ Հայաստան» Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am