Արցախը՝ փոփոխությունների շեմին

Հրապարակ օրաթերթը գրում է․ Եթե, իր խոստման համաձայն, Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ին ներկայացնի հրաժարականի դիմումը, ապա այն ուժի մեջ կմտնի եռօրյա ժամկետում: Ապա 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն, եւ խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածները կեսից ավելին:


Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել կեսից ավելին, 14 օրից կկայանա երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել այն 2 թեկնածուները, որոնք առավելագույն ձայներ են ստացել: Երկրորդ փուլում ընտրվում է այն թեկնածուն, որն ավելի շատ ձայն է ստացել: ԱՀ խորհրդարանում կարծում են, որ գործը երկրորդ փուլին չի հասնի։ Իսկ մինչ նոր նախագահ ընտրելը, երկրի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, վերջինիս լիազորությունները՝ ԱԺ նախագահի պաշտոնում, կիրականացնի տեղակալը։ Երեկվա դրությամբ ամենահավանական եւ, կարելի է ասել, կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր համարվում, ով երեկ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվեց եւ պետնախարար նշանակվեց։

Թեպետ վերջերս լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի պաշտոնին տեսնում է Մասիս Մայիլյանին: Թե ով կնշանակվի պետնախարար եւ ԱԽ քարտուղար, դեռեւս պարզ չէ: Այդ նշանակումները նախագահի լիազորությունների մեջ են մտնում։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանը  նախաձեռնեց Սահմանադրության փոփոխություններ, եւ ընդունվեց նորմ, որով ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ն է ընտրում նախագահ, այլ ոչ թե ժողովուրդը։ Քանի որ նախագահի հրաժարականի դեպքում պետք է լուծարվեր նաեւ խորհրդարանը, ինչն այս իրավիճակում կհանգեցներ պետական ինստիտուտների կազմաքանդման։

 

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am