Ռուսաստանը հարձակման սցենարներ է փորձում. Լիտվայի նախագահ
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2017» զորավարժությունները հանդիսանում են տեղեկատվական պատերազմի մաս և հարևան երկրների վրա Ռուսաստանի հարձակման փորձ։ «Այսօր աշխարհի ուշադրությունն ուղղված է դեպի Հյուսիսային Կորեա և այլ տարածաշրջաններ, սակայն շանտաժի և ագրեսիայի նույն մեթոդները կիրառվում են Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի երկայնքով։ Մոտ 100 հազար ռուս զինծառայողներ մասնակցում են «Արևմուտք-2017» հարձակողական բնույթի զորավարժություններին բալթյան պետությունների և Լեհաստանի սահմանների մոտ, նույնիսկ Արկտիկայում: Ռուսաստանը, անցկացնելով նման զորավաժություններ, փորձարկում է ագրեսիվ սցենարներ հարևան պետությունների դեմ՝ սովորեցնելով իր բանակին հարձակման։ Ռուսական զորավարժությունները հանդիսանոում են տեղեկատվական պատերազմի մաս, որն ուղղված է վախի տարածմանը»,-ասել է Լիտվայի առաջնորդը։ Գրիբաուսկայտեն նշել է, որ զենքից բացի, Ռուսաստանի զինանոց են հանդիսանում սուտ նորություններն ու ագրեսիվ քարոզչությունը։
