Ամենակարճ ճանապարհը անցնում է մշակույթի միջոցով

«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը» Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների հետ կազմակերպել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջպետական փառատոն՝ «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագրով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԻՑ, որը նաեւ այս փառատոնի կազմակերպիչներից է, հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված փառատոնի խորագրի ընտրությունը։ «Այս միջպետական փառատոնի խորագիրը քննարկելու ընթացքում մի քանի բաղադրիչ է հաշվի առնվել: Նախ այն, որ ՌԴ ՊՆ զինվորական նվագախումբն է կատարելու Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ներկայացնելով քաղաքացիական կոմպոզիտորի, ուստի զինվորականների՝ «Ծառայում եմ հայրենիքիս» կարգախոսն ավելի աշխարհիկ դարձրինք եւ ստացանք «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագիրը, որը վերաբերում է ե՛ւ՛ զինվորականներին, ե՛ւ քաղաքաքացիական հասարակությանը, ե՛ւ՛հայ ու ռուս ժողովուրդների մշակույթին»,- նշեց նա: Գագիկ Մանասյանի խոսքով՝ փառատոնի անցկացման համար ընտրվել են Վանաձոր, Գյումրի քաղաքները, իսկ փառատոնի փակումը կտրվի մայրաքաղաքում: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Վանաձոր եւ Գյումրի քաղաքների ընտրությունը, նա պատասխանեց. «Քաղաքներն ընտրվել են ըստ մեծության եւ քանի որ այս փառատոնն ամենամյա է, հաջորդ տարի փառատոնի անցկացման համար կընտրվեն այլ քաղաքներ: Սակայն այստեղ բացառություն է Գյումրի քաղաքը, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Ճիշտ չէր ընկալվի, որ ՌԴ պաշտպանության բանակի նվագախումբը կանգառ չունենար Գյումրիում»: «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հավելեց նաեւ, որ այս եռօրյա փառատոնով հիմք է դրվում Առնո Բաբաջանյանի 100-ամյակի միջոցառումներին: «Հիմնադրամը լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ է կատարել՝ ընդհուպ հասնելով Չինաստան: Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից մեկը դարձել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի հիմնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան եւս կազմակերպելու է լայնածավալ միջոցառումներ, եւ փաստորեն այս փառատոնով իրազեկում ենք հասարակությանը, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը նշվելու է շատ մեծ շուքով»: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 20-ի համարում  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am