Փաշինյանը չի՛ վերարտադրվելու․ Անդրանիկ Թեւանյան (video)

«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել համատեղ որոշման արդյունքները և տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ. «Մայր Հայաստան» դաշինքի անդամները նույնպես ԿԸՀ-ի մոտ էին։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. « «Հայաքվեն» շատ կարևոր է որպես քաղաքացիական նախաձեռնություն և այդ գործընթացը պետք է ի վերջո քաղաքական հանգուցալուծում ստանա, և մենք կարողանանք ապահովել ե՛ւ ստորագրած մեր քաղաքացիների իրավունքները, ե՛ւ քաղաքական գործընթացների հետագա տրամաբանության մեջ զարգացում տանք այս ամենին․ այստեղ արդեն հասարակական-քաղաքական լայն համախմբում է պետք, որպեսզի կարողանանք արդյունք ապահովել։

Լրագրողների մտահոգությանը, թե փորձում են Երևանում գրանցել մարզաբնակներին՝ օգտագործելով վարչական ռեսուրսը, Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «Մայր Հայաստանի» թիմերն աշխատում են նաև այդ ահազանգերի ուղղությամբ։

«Այդպիսի ահազանգ մենք էլ ունենք, բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են․ որեւէ պարագայում այս իշխանությունը վերարտադրվելու շանս չի ունենալու, որովհետեւ բոլոր ուսումնասիրությունները, մեր ուղղակի շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ այս իշխանությունը մերժված է, իրենք չունեն որևէ վստահություն, ուղղակի դա պետք է քաղաքական հանգուցալուծման տեսք ստանա և մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն անպայման ասելու են»:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդից լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք երևանցիները գիտակցո՞ւմ են, որ քաղաքային իշխանության փոփոխությամբ համապետական իշխանափոխություն հնարավոր է։

«Մեր գխավոր խնդիրը քարոզչության միջոցով այդ ամենը տեղ հասցնելն է եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ստանդարտ իրավիճակ չէ Հայաստանում»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am