Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու. Արմեն Ամիրյան

«Հրապարակ»-ը զրուցել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Ներկայացնում ենք հատված: - Այս օրերին շատ քննարկվեց այն, որ Թումանյանի թանգարանում ստալինյան բռնաճնշումների թեմայով ցուցահանդեսը չկայացավ։ Այդ հարցում մեղադրում էին մշակույթի նախարարությանը, որ չի թույլատրել։ Ի՞նչ կասեք այս մասով։ - Թումանյանի թանգարանը ո՛չ սուբսիդիայի պայմանագրով, ո՛չ միջնաժամկետ ծրագրերով, ո՛չ որևէ այլ համաձայնագրերով համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու։ Խոսքն ամենևին թեմային չի վերաբերում, խոսքը վերաբերում է աշխատանքային ներքին կանոնակարգին և ցուցադրության ձևաչափին։ Որևէ կերպ համաձայնություն չի եղել։ Մեր խնդիրն է, թե ինչ միջոցներով է արվում այդ ցուցադրությունը, եթե արտաբյուջեով, ապա արտաբյուջեն նույնպես մաս է կազմում մեր թանգարանի բյուջեին։ Վերջին հաշվով՝ չմոռանանք, որ թանգարանը պատկանում է մշակույթի նախարարությանը։ Իսկ թեմայի առնչությամբ կարող եմ ասել, որ մենք այս տարի բազմաթիվ առիթներով անդրադարձել ենք այդ թեմային։ Մասնավորապես, թանգարանային գիշերն ունեցել էր նման ենթավերնագիր, տարբեր գրքեր են հրատարակվել, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, ես կարծում եմ, որ սխալ է քաղաքական շահարկումներ անել թեմայի առնչությամբ։ Ընդամենը սա ներքին կանոնակարգի հետ կապված խնդիր է։ - Հնարավո՞ր է ցուցադրությունը նորից կազմակերպվի։ - Եթե թանգարանը պատշաճ ձևակերպի բոլոր փաստաթղթերը, իհարկե, հնարավոր է։ - Այսինքն՝ զուտ տեխնիկակա՞ն բնույթի խնդիրներ են եղել թանգարանի կողմից։ - Չէի որակի տեխնիկական, որովհետև դա աշխատանքային կանոնակարգի խախտում էր, նման դեպքերում տնօրենը պատժվում է խիստ նկատողությամբ։ Բայց, քանի որ Նարինե Թուխիկյանը մեր լավագույն և երկարամյա տնօրեններից մեկն է, մենք բավարարվեցինք մեր բանավոր դիտողությամբ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am