Ո՞ւմ են պետք ձեր պաշտոնը, կոմֆորտն ու կուշտ լինելը, եթե վտանգված է երկրի վաղվա օրը

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հենց մի փոքր ազատ ժամանակ է գտնում, մեկնում է մարզային այցի: Ավելի տեղին կլինի ասել՝ Փաշինյանն արդեն ամիսուկես է, եթե ոչ ավելին, մարզից մարզ է վազում: Եթե միայն վերջին մի քանի օրը դիտարկենք, ապա եղել է Սյունիքում, այնտեղից վազեվազ հասել է Տավուշ, հետո մեկնել է Լոռի: Մինչ այդ էլ՝ Արագածոտն, Արմավիր, Արարատ... Սա կարող էր «ինտենսիվ աշխատելու» բնորոշման տակ ընկալվել, եթե խոսքը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարությանը: Եվ նրա այս վազեվազ այցերն ավելի շատ նախընտրական արշավի տպավորություն են թողնում, առավել ևս, որ իրականացվում են հենց նախընտրական քարոզչության տրամաբանությամբ ու դրան համահունչ բովանդակությամբ:

Այցերի ռեժիսուրան ու սցենարը բավականին հնամաշ ու բրեժնևաբոլշևիկական է: Դրանք կարելի է ձևակերպել կամ նկարագրել հետևյալ կերպ. «Մարզի աշխատավորներն ու կենսաթոշակառուները, կապիտալիստական աշխատանքի հարվածայինները ջերմ ու բուռն ծափողջույններով, ողջագուրանքներով ու գորովանքով դիմավորեցին ՀՀ բոլոր ժամանակների ամենավարչապետ Նիկոլ Փաշինյանին»: Թե հատկապես ինչո՞ւ է նրան հիմա նման «նախընտրական արշավ» նախաձեռնել, առանձին անդրադարձի թեմա է: Տվյալ դեպքում մեր ուշադրությունն ավելի շատ «դիմավորողները» գրավեցին: Նույնիսկ անփորձ դիտորդին ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն մարզում ողջագուրվող «տատիների», «պապիների» պատկերները բեմականացում են:

Հիմա թե՝ «այ-ֆոնի» կամ մեկ այլ բանի՞ դիմաց, ինչպես «ծափ տվող» երեխաների դեպքում է, այլ հարց է: Դե, փաշինյանենք հմուտ են պապիներ կեղծելու հարցում: Բայց հատկապես աչք էր ծակում, որ մարզային այցելությունների ժամանակ այս կամ այն ձեռնարկություն մտած Փաշինյանին «ծափ տվեք, արա...» տարբերակով ողջույնները տվյալ կառույցի ղեկավարի հրահանգի հետևանք են: Ու հարց է ծագում, էլի: Լավ, երկրի այս ծանրագույն վիճակում, առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել է երկրի ու ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը՝ իր կառավարությամբ հանդերձ, մի՞թե ինչ-որ պաշտոնն ու այն կորցնելը, սեփական կոմֆորտն ու կշտությունն ավելի կարևոր են, քան երկիրը, քան պետությունը, քան՝ սեփական զավակների ապագան: Ո՞ւմ են պետք այդ պաշտոնը, այդ վաղանցիկ ու երևութական անձնական «կոմֆորտը», այդ այսրոպեական «կշտությունը», եթե վաղը, մյուս օրը երկիրը կարող է չլինել, եթե վաղը, մյուս օրը քո զավակը կարող է պետություն և ապրելու տեղ չունենալ հենց այդ վարչապետի ու նրա կառավարության «գործունեության» ու վարած քաղաքականության հետևանքով:

Բայց տվյալ դեպքում, առաջին հերթին՝ նաև քո նման պահվածքի հետևանքով, այն բանի հետևանքով, որ դու նրան ծափահարել ես, գովերգել: Հայտնի ստեղծագործության հանգվույն՝ «երեք մանեթի ծափ տվողները», «ջերմ ընդունելության» էժանագին բեմականացումների մասնակիցները գոնե գիտակցո՞ւմ են, որ իրենք էլ են մտնում պատասխանատվության ու մեղքի տակ, որ իրենք դառնում են ոչ պակաս մեղավոր՝ հետևանքների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 442 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am