ՔՊ-ում կյանքը կանգ է առել. բոլորը զբաղված են քարոզարշավով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կուսակցական կյանքը կանգ է առել: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ վարչության նիստեր կամ ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպումներ չեն լինում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական վարչության անդամներից տեղեկացավ, որ պատճառը քարոզարշավն է: Այս օրերին իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին, իսկ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով է զբաղված. նախ՝ Սյունիք էր մեծ շքախմբով այցելել, հետո՝ Լոռի, դրա համար էլ վարչության նիստերի ու կուսակցական հանդիպումների ժամանակ չունեն:

Կուսակցության վարչության բոլոր 15 անդամները քարոզարշավով են զբաղված այս օրերին. Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Գնել Սանոսյանը, Վաղարշակ Հակոբյանը non-stop ռեժիմով քարոզարշավին են մասնակցում ու Տիգրան Ավինյանի հետ վարչական տարբեր շրջաններ են գնում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, առհասարակ, ո՛չ ՔՊ վարչության նիստերին է մասնակցում, ո՛չ էլ գործադիրում է ակտիվ. անհասկանալի է՝ ի վերջո որոնք են նրա գործառույթները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, նոր է վիրահատվել, իսկ Արփի Դավոյանն էլ, ինչպես միշտ, որպես Փաշինյանի «թիկնապահ» ամենուր ուղեկցում է նրան, հիմա էլ հաճախ նրան մարզային այցելությունների ժամանակ տեսնում ենք Փաշինյանի կողքին:

ՔՊ-ականների ահա այսչափ զբաղվածությունն ու խիտ գրաֆիկն է պատճառը, որ վարչության նիստեր չեն լինում. վերջին նիստը եղել է օգոստոսի 3-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Ռոման Մախմուդյանը պաշտոն է ստացել Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին Սպանվել է գեներալ Իսմայիլ Ահմադին «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սպասվում են տեղումներ Հետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է. ՔԿ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ իրանագետ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է․ «Ուժեղ Հայաստան» Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am