Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Opel-ները, Daewoo-ն, Mercedes-ը և Toyota-ն
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 MA 557 համարանիշի, Daewoo մակնիշի 34 RV 814 համարանիշի, Opel մակնիշի 35 MQ 717 համարանիշի, Mercedes մակնիշի 09 OL 209 համարանիշի և Toyota մակնիշի 35 GD 550 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վրեժ Ջուլհակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
