ՀԾԿՀ նախագահի ընտանիքի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ապրիլի 19-ին. մինչ պաշտոնը ստանձնելը՝ 2018 թվականին, եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Իսկ մինչ կառավարական համակարգ մտնելը Բաղրամյանը եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս եւ հենց այդ տարիներին՝ 2017 թվականին, համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոտնակ, երկուսն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում։ ՀԾԿՀ նախագահ դառնալուց հետո՝ 2021 թվականին, Բաղրամյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել՝ անհատական բնակելի տուն Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։

Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը, չունենալով որեւէ անշարժ գույք, հայտարարագրել է 2015 թվականին արտադրված, Lexus մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին։ ՀԾԿՀ նախագահի՝ տարեսկզբին առկա 9 մլն 300 հազար դրամ բանկային հաշիվները տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 987 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 600 հազար դրամ եւ 2 հազար դոլար։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 974 հազար դրամ, որից 18 մլն 655 հազար դրամը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Եկամուտների աղբյուրներից տեղեկանում ենք, որ Բաղրամյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 5 մլն 161 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ 3 հիփոթեքով բնակարանների՝ բնակարանի, անհատական բնակելի տան, կառուցվող բնակարանի գումարը վճարելու համար։

Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 68 մլն 355 հազար դրամ։ Ֆինանսական մյուս աղբյուրները վարկեր են, նվիրատվություն եւ այլ եկամուտներ։ Բաղրամյանը հաշվետու տարվա ընթացքում վարկերի մարմանն է ուղղել 24 մլն 223 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 3 մլն 700 հազար դրամ գումար։ Նրա կինը՝ Զարուհի Բաղրամյանը, բացի մեքենայից, այլ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 273 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 հազար դոլար եւ 500 հազար դրամ։

Զարուհի Բաղրամյանի կնոջ՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1 մլն 098 հազար դրամ, որից 907 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ից, իսկ եկամուտների մյուս մասը, որպես այլ եկամտի տեսակ, ստացել է Ֆինանսների նախարարությունից ՝ 47 հազար դրամ, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 143 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am