Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատույց է լինո՞ւմ

«Փաստ» օրաթերթը գրում է.. «Ամիսներ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու, խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու համար։ Սա ի դեպ, առաջին դեպքը չէ, որ իշխանությունները թիրախավորում են Խաչատրյանի որդուն, դրանից առաջ էլ նրան ձերբակալել էին մայիսի 30-ին կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար, ըստ իրավաբանների՝ կրկին առանց որևէ լուրջ հիմնավորման, իսկ այնուհետև ստիպված էին ազատ արձակել: Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը ահազանգում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ վարույթը նախաձեռնվել է ոչ օբյեկտիվ և առանց բավարար փաստերի:

Նրա խոսքով, ըստ էության, վարույթի ընթացքը օբյեկտիվության հետ որևէ աղերս չունի, իսկ իրավապահ մարմինները պարզապես հլու-հնազանդ կերպով իրականացնում են քաղաքական իշխանություններից եկած պատվերը՝ աչք փակելով առկա փաստական տվյալների վրա: Սակայն, ուսումնասիրելով, թե ով է Տիգրան Խաչատրյանի գործով անչափ «սկզբունքային» քննիչը, ամեն բան, կարծես թե, ընկնում է իր տեղը: Բանն այն է, որ օրվա «հերոսը» ոչ այլ ոք է, քան Շիրակի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Վերջինս իր հերթին հանդիսանում է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի մտերիմը. Քյարամյանն ու Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազությունում միասին աշխատել են և, ըստ լուրերի, պահպանում են ջերմ հարաբերությունները։ Սակայն անգամ այդ ջերմ հարաբերությունները չօգնեցին Գրիգորյանին, երբ վերջինիս նախորդ տարի գլխավոր դատախազի հրամանով ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա։

Ընդդիմադիր իրավապաշտպանը ԶԼՄ-ներով հայտարարել էր, որ դատախազը մի քանի շինծու քրեական գործեր է հարուցել իր նկատմամբ։ Ինքն էլ սոցիալական ցանցերում քննադատել է Գուրգեն Գրիգորյանին, որից հետո վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարք առաջարկելով։ Ինչպես երևում է, նոր պաշտոնում էլ Գրիգորյանը չի դավաճանում իր ավանդույթներին՝ արդեն Սյունիքի մարզային քննչականի պետի պաշտոնում ամեն գնով փորձելով վարձահատույց լինել իրեն պաշտոնի նշանակած անձանց՝ այս անգամ էլ իշխանությունների աչքի փուշը դարձած Խաչատրյանների ընտանիքի հաշվին: Ըստ Խաչատրյանի փաստաբանի, գործով քննիչն իր ղեկավարի հանձնարարությամբ բացահայտ կերպով խոչընդոտում է քննության օրինական ընթացքին, և վերջինս ընթանում է ոչ թե օրենքի տառին ու ոգուն համապատասխան, այլ Գրիգորյանի քմահաճույքներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am