Օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Աշոտյանի հորդորը՝ Սփյուռքին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Սփյուռքը պետք է նույնածավալ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես անում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: «Սփյուռքին հորդորում եմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մշտապես պահել օրակարգում՝ որպես ցեղասպանությանը չզիջող խնդիր: Չի կարելի սահմանափակել ՀՀ արտաքին խորհրդարանական դիվանագիտությունը բացառապես անվտանգային խնդիրներով, մեր օրակարգը պետք է համեմված լինի այն խնդիրներով, առանց որոնց ուժեղ պետություն կառուցելը հարցականի տակ է դրվում»,- «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ասաց Արմեն Աշոտյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ակտիվ ու նախաձեռնող լինի:
