Կրեմլը Կիևին մահաբեր զենքի տրամադրման մասին
Կիևին մահաբեր զենքի տրամադրումը չի նպաստի Դոնբասի իրադրության կարգավորմանը և լարվածություն կառաջացնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: «Դա ուկրաինա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարց է վարկի տրամադրման մասով: Պորոշենկոն նաև ասել է մահաբեր սպառազինությունների մասին: Այդ մասին մենք արդեն բազմիցս բավականաչափ պարզորոշ և միանշանակ դիրքորոշում ենք արտահայտել, որ նման որոշումն, անշուշտ, չի նպաստի Ուկրաինայի հարավ - արևելքում հակամարտության կարգավորանը», - ասել է Պեսկովը: Նշենք, որ օրինագիծն արտոնում է Ուկրաինային պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինության տրամադրմանը: Դրանում նաև ներառված են դրույթներ, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի միջոցների օգտագործում Միացյալ Նահանգների բժշկական հիմնարկություններում վիրավոր ուկրաինացի զինծառայողների վերականգնման կարիքների, նաև Ուկրաինայի օդային և ռազմածովային ուժերի կարողությունների ուժեղացման համար:
