Հայկ Մարությանի բերած 100 նոր գազելներից 30-ը արդեն շարքից դորս են եկել

«Հրապարակ»-ը գրում է․

2019 թվականին քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ շուքով ներկայացրեց, որ պատրաստվում է պայմանագիր կնքել WYG բրիտանական ընկերությանը հետ նոր երթուղային ցանցը մշակելու համար, անգամ հրապարակվեց այդ պայմանագրի գինը՝ 850,000 եվրո։

Բրիտանացիները ուսումնասիրեցին Երևանի ռելիեֆը և իրենց նախագծում հստակ նախատեսել էին, որ քաղաքի առանձնահատկություններից ելնելով տրանպորտային ցանցի ավտոբուսները պետք է լինեն 7.5-8.5մ, 12մ և 18մ երկարությամբ։ Նույն երթուղային ցանցում նախատեսված չէր 6.6մ երկարության քիչ տեղատարողության «Գազել Սիթի» տեսակի միկրոավտոբուսներ։

Սակայն 2020 թվականին գործող քաղաքապետը 100 հատ «Գազել Սիթի» միկրոավտոբուսի ձեռք բերման պայմանագիր է ստորագրում, որը տեխնիկապես չփորձարկված մոդել է և և պարզ չէր դրանք հնարավոր է շահագործել Երևանյան ռելիեֆի պայմաններում, թե ոչ։

Արդյունքում անհասկանալի է, թե ինչու է, նոր երթուղային ցանցի նախագծի համար 850,000 եվրո գումար վճարվում, եթե մասնագետները այդ ցանցում խորհուրդ չեն տալիս «Գազել» մակնիշի մեքենաներ ներառել, իսկ դու մի տարի անց 100 «Գազել» ես գնում: Ի՞նչ իմաստ ունի նախագիծ պատվիրել, պետբյուջեից վճարել, եթե անգամ տարրական կետերը հետո անտեսելու ես:

Հիմա պարզվում է, որ Հայկ Մարությանի բերած 100 «Գազել»-ից օրական շահագործվում է առավելագույնը 65-ը, քանի որ Գազելները տեխնիկապես սխալ են նախագծված` տեղադրված է արտասահմանյան արտադրության «Cummins» շարժիչ, իսկ փոխանցման տուփը պահպանված է հին ռուսական Գազելի փոխանցման տուփը, որի արդյունքում Երևանի ռելեֆի պայմաններում այդ փոխանցման տուփերը օրական խափանվում են։

Անգամ սպասարկող ընկերությունը ստիպված է եղել երկարացնել սպասարկման պայմանագիրը ևս մեկ տարով, որ գոնե 65-ը «на ходу» պահեն: Բայց սպասարկման պայմանագրի ժամկետը շուտով կավարտի և Հայկ Մարությանի «բյուջետային» Գազելները շարքից դուրս կգան՝ ստեղծելով նոր խնդիրներ։ Ստեղ են ասել. «Թանկից էժանը չկա»:

Տեղեկությունը հաստատելու համար դիմեցինք քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանին. «Այդ հարյուր մեքենաներից ամենօրյա կտրվածքով երթուղի է դուրս գալիս 65-ից 70-ը: Այսինքն՝ շուրջ 30-ի հետ խնդիր կա, որը պարբերաբար ավելանում և նվազում է: Ամեն մեկի խնդիրը չեմ կարող նշել մասնագիտորեն, ենթադրվում է, սակայն որ դրանք միանման խնդիրներ են: Խնդիր ունեցող 30 մեքենաները բնականաբար գիծ դուրս չեն գալիս, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ»:

Հարցին, թե ինչո՞վ կբացատրեք թվով երեսուն անսարք Գազելների առկայությունը, անորա՞կ են դրանք փաստորեն, Կոստանյանն ասաց. «Չեմ կարող դրան գնահատական տալ: Ըստ էության ցանկացած մեքենա էլ ինչ-որ շրջանում անսարք է դառնում»:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am