Չինական «Հուրուն» ամսագիրը նոր զեկույց է հրապարակել՝ գնահատելով վերջին 5 տարվա ընթացքում միլիարդատերերի հարստությունն ամերիկյան դոլարով: Միլիարդատերերի թվով Պեկինն առաջ է անցել Նյու Յորքից՝ դառնալով «միլիարդատերերի նոր մայրաքաղաք»: Չինաստանի մայրաքաղաքում այժմ ապրում է 100 միլիարդատեր, մինչդեռ Նյու Յորքում՝ 95: Պարզվել է, որ նախորդ տարվանից Պեկինում միլիրադատերերի թիվն ավելացել է 32-ով, մինչդեռ Նյու Յորքում՝ ընդամենը 4-ով: Ի դեպ, Չինաստանում նման առաջընթաց է գրանցվել՝ չնայած տնտեսության անկմանը: Ամեն դեպքում, թեեւ միլիրադատերերի քանակով Չինաստանն առջեւում է, «Հուրուն»-ի միլիարդատերերի ցանկում առաջին տասնյակը գլխավորում են ամերիկացիները: Իսկ Չինաստանի ամենահարուստ մարդը գործարար Վան Ցզյանլինն է, որի հարստությունը գնահատվում է 26 միլիարդ դոլար: Ի դեպ, զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում կա 2188 միլիարդատեր:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը