Մեծ հումորի զգացողություն ունի Լավրովը, ասեց՝ գուցե ինքդ էլ պատասխանես այդ հարցին.Միհրանյան

Մոսկվայում բնակվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարց է ուղղել,թե , ինչու է Հայաստանի հետ  ՀԱՊԿ-ում  գտնվող Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք մատակարարում Ադրբեջանին, և ո՞րն էր 2016թ ապրիլյան պատերազմի նպատակը։ Հարցն ուղղել է այն ժամանակ,երբ նա Բաքվում հանդիպել էր Իլհամ Ալիևին ու վերադարձել Մոսկվա. «Մեծ հումորի զգացողություն ունի Լավրովը, ասեց՝ գուցե ինքդ էլ պատասխանես այդ հարցին»,- պատմում է  քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: «Զենքի շուկան մեծ է,եթե դուք դրամ ունեք, դուք զենքը կարող եք առնել ամեն տեղից։ Ադրբեջանը զենք կարող է ստանալ Թուրքիայից,Պակիստանից, տարբեր երկրներից։ Հարցը դրանում չէ։ Դրա մասին խոսեց նաև Հայաստանի նախագահը, ասաց՝ մենք դեմ չենք, որ զենքը վաճառում են Ադրբեջանին, բայց մենք կուզենայինք, որ մեզ էլ վաճառեն այդ զենքից, որպեսզի տարածքում հավասարակշռությունը շեշտակի չխախտվի։ Դա՛ է պրոբլեմը, ոչ թե զենքի վաճառքը:Եթե Հայաստանն ընդունի Արցախի միջանկյալ կարգավիճակը, դա կարող է հեղափոխական լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների համար»,- ասում է Միհրանյանը և հավելում. «Ադրբեջանը համաշխարհային համայնքի առաջ կընդունի, որ տարածքները Ադրբեջանինը չեն, դա պրոբլեմային տարածք է։ Ադրբեջանական կողմն ի՞նչ է ուզում, ուզում է ոչ թե Ղարաբաղի բուն  տարածքների վերադարձ, այլ 7 շրջաններից 5-ի վերադարձ։ Բայց մինչև այդ տարածքների վերադարձը ամեն ինչը պետք է թղթի վրա գրված լինի, երաշխիքները պետք է լինեն, այդ դեպքում կարելի է անցնել միջանկյալ ստատուսին։ Այնքան է այդ հարցը քննարկվել, որ Սերգեյ Լավրովն այդ մասին շատ անգամ ավելի լավ գիտի, քան թե հայաստանյան բոլոր լրագրողներն ու քաղաքական գործիչները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Արկադի Ղուկասյանի։ Բոլորը գիտեն այդ մասին, բայց անհասկանալի է, թե ինչու այն տեղ չի հասնում»։ 2018 թվականից հետո Հայաստանում իշխանության փոխանցում կլինի՞, թե՞ ոչ,հարցրեցին լրագրողները,ինչին ի պատասխան   քաղաքագետն ասաց. «Ես չեմ տեսնում, որ կա նման ներքին կիսում՝ Կարեն Կարապետյան և Սերժ Սարգսյան: Ինչքան ես գիտեմ, նրանք գտնվում են հրաշալի հարաբերությունների մեջ մեկը մյուսի հետ»: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պարագայում եղավ այդ իշխանության փոխանցումը հարցին , քաղաքագետը պատասխանեց, որ դա մի քիչ ուրիշ  ֆենոմեն էր. «Իհարկե, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար ստեղծել հզոր կուսակցություն  և այն դառնար իշխող կուսակցություն, Ռոբերտ Քոչարյանը կմնար՝ որպես վարչապետ այդ կուսակցության կողմից, բայց Սերժ Սարգսյանն ինքնուրույն քաղաքական գործոն էր, ու դրա համար նա ինքը ստեղծեց իր կուսակցությունը,  ունեցավ մեծ հաջողություն: Նրա հետ մինչև ընտրություններն էինք խոսել, նա ասաց՝ «եթե իմ կուսակցությունը կհասնի մեծ հաջողության, ես կհավակնեմ, որ այդ կուսակցության միջոցով դառնամ նախագահ»: Հարցին, թե՝ նախագահը նախկինում հայտարարել էր, որ վարչապետ չի լինելու, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ռուսական մի ասացվածք կա՝ «никогда не говори никогда»»: Քաղաքագետն ասաց, որ ինքը չգիտի Սերժ Սարգսյանի նպատակները, բայց  մտածում է, որ, եթե Սերժ  Սարգսյանի կուսակցությունն ունեցավ նման «շեշտակի հաղթանակ» այս ընտրություններում, հիմա, եթե ժամկետը վերջանա, և հարց առաջանա՝ ո՞վ պետք է ղեկավարի, կուսակցությունը պետք է հավաքվի և քննարկումների միջոցով որոշեն:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am