Իրաքյան Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեն ամենից շատ ձեռնտու չէ Թուրքիային
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր Հայելի ակումբում նշեց, որ քրդական չորս անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում, դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը: «Ամենամեծ մտավախությունն ունի Թուրքիան: Բոլոր մեծ տերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քրդերի հետ, դեմ են քրդերի անկախացմանը: Քրդական 4 անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում կտրականապես դեմ են: Չորսն էլ ունեն այն մտավախությունը, որ այն դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ: Եվ երբ Իրաքյան Քրդստանը դառնա միջազգային իրավունքի սուվերենտ, գործընթացը կարող է դառնալ շարունակական»,-ասաց Արման Նավասարդյանը: Ինչպես ասաց՝ անկախացմանը դեմ լինելու համար Թուրքիան ունի երկու պատճառ և Թուրքիան զգուշավորություն է ցուցաբերում: «Քրդերն ասում են, որ իրենց անկախությունը պետք է տարածեն նաև Քիրքուքում, քանի որ նրանք են ազատագրել այդ շրջանը: Իսկ այդ անկլավը Թուրքիայի հետ տնտեսական լավ հարաբերություններ է ունեցել: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան էժան գնով նավթ է գնել և վաճառել այլ երկրներ: Եվ, փաստորեն, Իրաքյան Քրդստանի անկախացմամբ հնարավոր է զրկվեն այդ աղբյուրից»,-ասաց Նավասարդյանը:
