Ազգայնականության պայմաններում դժվար է հայ լինելն ու մնալը. Գարո Փայլան
«Հայաստան-Սփյուռք» համաժողովում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարեց, որ Էրդողանն ազգայնականների հետ է քայլում, և դժբախտաբար, նրա համար անձայնությունը բարձր մակարդակի վրա է:
«Անձայն մնալը հանգիստ մնալ չէ։ Ազգայնականության պայմաններում դժվար է հայ լինելն ու մնալը։ Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրա կտան, Թուրքիայի խորհրդարանում այդպես է։ Եթե իրավունք ունես, ուրեմն պետք է պատասխանես», - ասաց Գարո Փայլանը։
