Մենք շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք. վարչապետը՝ բիզնեսներ կորցրած սփյուռքահային
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով հաջողակ և անհաջողակ բիզնեսմենների մասին, նշեց, որ շատերը անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ շատ քիչ բիզնեսմեն կա, որը ընդունում է, որ ինքն է ռիսկը սխալ հաշվարկել եւ յուրաքանչյուրը մեղադրում է:«Սփյուռքահայեր կան, որոնք գալիս են Հայաստան եւ կառավարությունից սպասում են այն, ինչը որեւիցե երկրում չեն սպասում: Իրենք որեւիցե երկրում չեն էլ երազում, որ այսպիսի ընդունելություն կամ պայմաններ կլինեն: Բայց այն, որ մենք ռեգուլյար պետք է աշխատենք, որ անվստահության մթմոլորտը, եթե այդպիսին կա, փոխենք, դա փաստ է»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վարչապետը արձագանքում երեկ այստեղ սփյուռքահայերից մեկի՝ Զարեհ Պալյանի հայտարարությանը, թե Հայաստանում 4 բիզնես է դրել, 4-ն էլ տարել են, ասաց. «Ես չգիտեմ: Եթե ինքը տա մեզ փաստեր, մենք շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք, որովհետեւ մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չունենք, բիզնես կանոնի նկատմամբ վստահություն չունենք, հավասար խաղի կանոնների վրա վստահություն չունի, այդ իսկ պատճառով ես շատ բաց եմ»:
