«Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են». Կարո Փայլան
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրեց, որ Թուրքիայում մահմեդական հայեր շատ կան: «Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետև Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ, Սակայն լուռ մնալը դեռ ապահովության երաշխիք չէ: Անձայն մնալը հանգիստ մնալ չէ, դու չես կարող հանգիստ մնալ ազգայնամոլներուն մեջ: Անոր համար, եթե ազգայնականները վրադ կուգան, իրավունք ունես պատասխանելու: Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրադ կուգան»,- ասաց նա: Այնուհետև նշեց, որ պատգամավոր լինելով՝ առաջին անգամն է, որ Հայաստանում է. «Նոր ճանապարհ գտնելու համար եկա այստեղ, նախագահի հետ, բոլոր ընկերների հետ խոսեցի ու պետք է նաև խոսեմ ու հանդիպումներ ունենամ, որպես նոր ճանապարհ գտնենք Հայաստանու ու Թուրքիայի համար։ Ազգայնականներն ուժ ունեն, բայց եթե մենակ ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, քուրդը քուրդ է։ Եթե այս տեսակ ազգայնական մտածողություններն ուժ ունենան, մենք ինչպես պետք է արդարության համար ուժ ունենանք։ Դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ»։
