Սփյուռքից ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը ուղղված առաջարկներ են հնչել
:Լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց,որ ներգրավված լինելով աշխարհի տարբեր երկրների ռազմարդյունաբերական ոլորտում՝ սփյուռքի շատ ներկայացոցիչներ իրենց մասնագիտական և գիտական ներուժը կարող են ներդնել նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման գործում: Նրա խոսքով՝ սփյուռքահայության կողմից արդեն իսկ կան գործնական առաջարկներ՝ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը: «Բարձր տեխնոլոգիաների լայն կիրառումը ռազմական արդյունաբերության ոլորտում մեծ դեր ունի , իսկ սփյուռքահայությունն իր տեղն ունի ռազմական արդյունաբերության համար կիրառվող բարձր տեխնոլոգիական ուղղություններում: Անհրաժեշտ է սփյուռքի համար ապահովել ճիշտ ծրագրային մոտեցում, և դա միայն ֆինանսական ներդրումներ կամ բիզնես մոտեցումը չի, որ կարող է արդյունք տալ, այլ նաև մասնագիտական ներգրավվածությունը կարող է շատ օգտակար լինել»,- ասաց Զաքարյանը:
